Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ 4 տարի անց ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործը Թուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելուն Հենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ ՔՊ–ական պատգամավորը չի ցանկանում մասնակցել Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում անընդունելի են համարում ՀՀ գործող իշխանությունների վարքը Ադրբեջանի ԱԳՆ–ն քննադատել է ՌԴ նախագահի օգնականին՝ Արցախի վերաբերյալ հայտարարության համար ՌԴ-ն «Շահեդ» ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել է Օդեսայի և Կիևի վրա ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել Առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում (տեսանյութ) Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Շահրամանյանին ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել էԻշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտաՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարԱնշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲԴատավոր Մասիս Մելքոնյանը խռովել է և ժողովին չի գնացելՌեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճԿոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվենՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ՄոսկվայումԿրեմլը հուսով է, որ Բաքուն Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս, ինչպես Մոսկվան է Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանականՀավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ103-ամյա բրիտանուհին ծննդյան օրվա կապակցությամբ ծերանոց է հրավիրել կիսամերկ մատուցողիՀայաստանում 75 հազար ներգաղթյալ է ապրումԱմռանը Երևանը ռուսաստանցիների համար ամենատարածված արտասահմանյան ուղղությունն է. դեպի Բաքու պահանջարկը կրկնակի նվազել էՄեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոնԵրևան-Աբովյան ավտոճանապարհին «Infiniti»-ն կամրջից ընկել է երկաթգծերի վրա․ կա տուժածԲունդեսթագը կոչ է անում ՆԱՏՕ-ին վճռական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմՎերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀնդկաստանի վարչապետին առաջարկել են ֆիլմեր նկարահանել ՀայաստանումԻրանն Իսրայելին սպառնացել է իսրայելական թաքնված միջուկային օբյեկտներին պատասխան հարվածներովՓաշինյանը ճգնաժամերը թաքցնում է եկեղեցու դեմ արշավով4 տարի անց ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործըՌԴ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք․ Զախարովան՝ Մեդինսկու հայտարարության մասինԹրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետինԹուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելունՀայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում. Վահե ԴավթյանԹիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ ՍխիպՍտեղ ես եմ նախագահը, ինձ հետ չեք կարող խոսել կամ չխոսել. Ծովինար Վարդանյանը՝ Կյուրեղյանին (տեսանյութ)Լոս Անջելեսում ցուցարարները սկսել են խանութներ ավերելԱրզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել ենՀենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամՔՊ–ական պատգամավորը չի ցանկանում մասնակցել Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանըԳիշերային հարվածներից հետո Կիևը ծածկվել է սև ծխովՊուլկովոյի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունըՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում անընդունելի են համարում ՀՀ գործող իշխանությունների վարքըԱդրբեջանի ԱԳՆ–ն քննադատել է ՌԴ նախագահի օգնականին՝ Արցախի վերաբերյալ հայտարարության համարՌԴ-ն «Շահեդ» ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել է Օդեսայի և Կիևի վրաՆիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին ՍոթքումԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբՍեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցելՓարաքարում ավտոմեքենա է այրվելՑանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունըԵրկու ամիս քարոզարշավ կընթանաԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է Փաշինյանի առջև դրոշը գլխիվայր դրած աշխատակցինԱռավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզում (տեսանյութ)Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվելԹուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվելՔանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. ՀՀ ԱԳՆՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը «Սևան» ՔԿՀ-ում ընդունել է ցմահ դատապարտյալներինՄոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբեկտի պատասխան տալու պահը․ Բագրատ Միկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մշակույթ

Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը

Հրատարակչություն էի գնացել՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գրքերի հետ ծանոթանալու:

 

Պատին կախված Արշիլ Գորկու «Նկարիչը և նրա մայրը» նկարը գրավեց ուշադրությունս, երևի էլի երկար կզմայլվեի, երբ տնօրեն Վահագն Իսոյանը միջամտեց.

 

-Արշիլ Գորկի:

-Գիտեմ,-ժպտացի:

-Նկարիչ Վլադիմիր Սահակյանի ձեռքի գործն է: Նկարի պատմությունը գիտե՞ք,- առանց պատասխանի սպասելու շարունակեց.- Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձել է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմել աբստրակտ ձևերին:

Մոռացած դեպի հրատարակչություն այցս, մի քիչ տարված Գորկիով, բռնվում ենք զրույցի.

-Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ավարտած Վահագն Իսոյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում և իրեն նվիրել է գրքերի աշխարհին:

- -Ուսանողական տարիներին պարբերաբար այցելում էի հորս, գրականագետ Ալբերտ Իսոյանին, ով 1991 թվականին հիմնել է «Հայագիտակ» հրատարակչությունը, անընդհատ այցերիս ընթացքում տեսնելով, թե ինչ հայանպաստ գործունեությամբ է զբաղվում հայրս, տարվեցի դրանով, և գրականության աշխարհն ինձ կլանեց:

Հայրս, լինելով իսկական գրքասեր, կարելի է ասել ողջ կյանքը նվիրել է գրքին, և տարիներ շարունակ ուսումնասիրել, հավաքել է տարբեր նյութեր, հղացել է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ՝ ստեղծելու, կյանքի կոչելու գրքերի յուրահատուկ ժողովածուներ: Նա իրեն ողջ կյանքում համարել է ընթերցող: 21 տարի «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրությունում աշխատելու տարիներին հայրս հավաքել էր մեծ քանակությամբ նյութ՝ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացիների հոդվածներ, ելույթներ, զեկուցագրեր… որ հետագայում դարձավ «Սև գիրք» ժողովածուն: «Սև գիրք»-ը հրատարակելու գաղափարը նպատակային էր, որպես հակադրում թուրքերի «Սպիտակ գրքի», որը ցեղասպանության հերքման մասին է:

Գիրքը լույս է տեսել չորս լեզուներով և աշխարհին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայերի ցեղասպանության պատմությանը նշանավոր օտարերկրացիների ՛՛բերանով՛՛:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զարաքօլուն: Նրան նվիրեցինքգրքի թուրքերեն թարգմանության 100 օրինակ, ինքն էլ իր հերթին խոստացավ գրքերը տարածել Թուրքիայում:

Վահագնը պատմում է, իսկ ուշադրությունս գրադարակում շարված քարե կազմով գրքերն են:

Ո՞ւմ մտահղացումն էր, որ գրքերի կազմը պատրաստել քարից:

-Հայրս իր առաջ նպատակ էր դրել ոչ միայն զբաղվել սովորական հրատարակչությամբ, այլ տպագրել հայ մեծերի ստեղծագործությունները՝ գրքերին տալով նաև յուրահատուկ ոճ: Գիրքն աշխարհին ներկայանալի դարձնելու համար որոշվեց, որ կազմը պետք է լինի հենց Հայկական լեռնաշխարհի քարերով (սկզբնական շրջանում հիմնականում վանակատ /օբսիդիան/): Այդպես, 1997թվականին ստեղծվեց առաջին վանակատ քարե կազմով գիրքը՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն:

Հետագայում սկսեցինք օգտագործել հայկական օնիքս, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներից ներմուծված մարմար և ագաթ:

- Ամենամեծ պահանջարկը ո՞ր գրքերն ունեն ձեզ մոտ:


-Հորս`Ալբերտ Իսոյանի կազմած «Սև գիրք»-ը, որը ներկայացրի քիչ առաջ, նրա հեղինակած «Երկիր դրախտավայր»-ը, որն իր մեջ ամփոփում է մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակների բնութագրումներ հայերի և Հայաստանի մասին, Հովհաննես Թումանյանի ընտրանին, որ հայրս կազմել է Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, Չարենցի «Վերջին խոսք», ինչպես նաև Վահան Տերյանի ընտրանին և էլի մի շարք գրքեր:

-Որտե՞ղից կարելի է ձեռք բերել ձեր գրքերը:

- Հայագիտակ հրատարակչությունից և Երևանի մի շարք գրախանութներից:

Խոսակցությունը դեռ կերկարեր, եթե ներս չմտներ հերթական պատվիրատուն, ու Վահագնը չբռնվեր նրա հետ զրույցի….
Իսկ ես, …. գրքերի թերթերի թարմ բույրը խառնելով Հայկական լեռնաշխարհի քարերի բույրին, քայլերս ուղղեցի դեպի դուրս….

xosq.am