Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ) Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել Սեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ

Ճամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարումՀայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետումՓլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները. հոսպիտալացվել է 9 մարդ. մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունիցԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսըԹրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու ԿալիֆոռնիայիցԳահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ ԴանիելյանՃամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմինՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ ՀարությունյանըՓոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» և ունեցվածքըՃամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվելՍեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջՇահրամանյանին ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել էԻշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտաՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարԱնշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲԴատավոր Մասիս Մելքոնյանը խռովել է և ժողովին չի գնացելՌեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճԿոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվենՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Մոսկվայում
Հայաստան

5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի

Արցախում ու Հայաստանում հնարավոր է նոր պատերազմ, դա արձանագրել է Հայաստանի իշխանությունը։ Նրան, իհարկե, ամենից շատ ոչ թե պատերազմն է անհանգստացնում, այլ այն, որ կարողանա այդ պատերազմը տեղափոխել իր մեղավորության շրջանակից դուրս։ Որովհետև Փաշինյանի իշխանությունը ո՛չ Հայաստանը պահելու հնարավորություն, իսկ իմ կարծիքով` ցանկությունը ունի, ո՛չ Արցախը պահելու հնարավորություն ու ցանկություն։ Հավես էլ չունի։ Ռուսաստան, ասում է, կարողանում ես՝ Արցախը պահի, չէ՝ դու գիտես, ինչ ուզում ես՝ արա, որովհետև դու ու Ադրբեջանն եք որոշողը։ Մենակ իմացեք, որ մի բան եղավ` դուք եք մեղավոր, սկզբից եմ ասել, ես կապ չունեմ։ Նոր պատերազմի մեղավոր արդեն գտել են՝ Ռուսաստանը և բանակում 5-րդ շարասյունը։ Ի միջի այլոց, այս վերջիններն են նաև 44-օրյայի մեղավորները, այդպես է հայտարարում իշխանությունը, ուղղակի և անուղակի։

Հայաստանում, սովորաբար, ամենակարևոր թեմաներն անգամ ապրում են երկու-երեք օր, ոչ ավելի, բայց Փաշինյանի վերջին ասուլիսում մտքերից մեկը մի քանի օր է՝ քննարկման թեմա է՝ պատերազմը պարտվեցինք, որովհետև բանակում կար 5-րդ շարասյուն։ Չունի տվյալներ, չունի ապացույցներ, չկա դատարանի վճիռ, անգամ չի կոնկրետացնում թե ում նկատի ունի այդ ամորֆ արտահայտության մեջ, բայց հայտարարում է։ Իր պարագայում առաջին դեպքը չէ։ Պաշտպանության նախարարին հարց ես տալիս, ասում է՝ ես չեմ տիրապետում 5-րդ շարասյան մասին տեղեկությունների։ Հետո որպեսզի լրիվ անտեղյակի տպավորություն չթողնի, սկսում է փիլիսոփայել, թե՝ 5-րդ շարասյուն են նաև նրանք, ովքեր խոսում են սահմանին թշնամու զորքի կուտակումից։ Օրերս հրապարակվեց տեսանյութ, լուսանկարներ, թե ինչպես է թշնամին Հայաստանի ու Արցախի հետ իր սահմաններին զորքեր, ծանր տեխնիկա կուտակել, Տավուշի, գեղարքունիքի, Վայոց ձորի երկայնքով, Արցախում կուտակումներ են, չխոսե՞նք այդ մասին, բա ի՞նչ անենք, ձեր նման անհոգ ապրենք, հետո էլ պատերազմի ժամանակ արծրունհովհաննիսյանականություն անեք, թե հաղթում ե՞նք։

Քաղաքացին ասում է բա ո՞նց հաղթեինք, եթե կար 5-րդ շարասյուն․ հարցնում եմ՝ 5-րդ շարասյունն ի՞նչ է, մտածում-մտածում, ասում է՝ դե թուրքերը։ Այսինքն, թազա մի բան մտցրեցին խեղճ մարդկանց գլուխը, նրանք էլ կրկնում են՝ առանց պատկերացնելու։ Ի՞նչ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյունը այն է, որը վճռական պահի հարվածում է թիկունքից, տարածում քաոս, շփոթություն, սաբոտաժ, դիվերսիա և այլն, երբ մյուս շարասյունները կռվում են։ Այդ ձևակերպումը անում են բոլոր ոլորտներում, ի դեպ, թեև սկսել է պատերազմից ու բանակից։ Օրինակ Հայաստանում այսօր քաղաքական կյանքում էլ գործում է 5-րդ շարասյուն․ խոսքս Նիկոլ Փաշինյանին սեղանակից քաղաքական ուժերի մասին չէ, թեև նրանք էլ մի բարի պտուղը չեն, ոչ էլ Սասնա ծռերի մասին է, չնայած նրանք էլ, իմ պատկերացմամբ, վտանգավոր խաղ են խաղում պետության համար։ Շատերը, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և թիմի գործունեությունը, ասում են, որ նրանք 5-րդ շարասյուն էին մինչև 2018 թվականը ընդիմության մեջ, դրանից հետո՝ որպես իշխանություն, որովհետև էդ բանսարկությունը, շփոթություն տարածելը, երկրին թիկունքից հարվածելը այն է, ինչ անում են հենց նրանք այժմ և սրանից առաջ։

ՔՊ-ականները սկսել են ինչ-որ կոչեր՝ էդ 5-րդ շարասյունը պետք գլխատել, էս անել, էն անել։ Շատ լավ կոչեր են, բայց զարմանալի է, որ դա ասում է իշխանությունը։ Եթե 5 տարի երկիրը ղեկավարողը ասում է՝ բանակում կա 5-րդ շարասյուն, ուրեմն սա իր անգործունակության ապացույցն է։ Բա դու ի՞նչ էիր անում, որ էդ շարասյունը չլիներ․ կազմաքանդեիր, վերացնեիր։ Եթե բանակում կա 5-րդ շարասյուն, ուրեմն դրա մեղավորը իշխանությունն է։ Եթե լինելով պետության ղեկավար, էդ շարասյունը չես վերացրել, ուրեմն դու էլ հենց ներմուծել ես դրանց, կամ աչք ես փակել։ Նախկինում Հայաստանը 2 պատերազմ է անցել, ե՞րբ է հայտարարել 5-րդ շարասյան մասին, չենք էլ լսել տենց բանի մասին․ քո ասելով՝ ուրեմն քո ժամանակ է եղել, ուրեմն դու ես բերել։ Բա էն որ մեր տղերքը կոտորվում էին, դուք հայտարարում էիք հաղթում ենք, շանսատակ ենք անում թշնամուն, բայց սուտ էր, դա պատահմամբ 5-րդ շարասյան գործը չէ՞ր։

Բայց եկեք հասկանանք, արդյո՞ք այն, ինչ հիմա անում են Նիկոլ Փաշինյանենք, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ չէ։ Սահմանի երկայնքով թշնամու կուտակում է, Հայաստանի ղեկավարությունը չի խոսում այդ մասին, իրանական աղբյուրներն են ֆոտոներով, վիդեոներով ցույց տալիս, որ ուշքի եկեք, Փաշինյանն ինքը խոսում է պատերազմի ռեալ հավանականության մասին։ Բայց դրա հետ մեկտեղ, փոխանակ միավորիչ գործունեություն ծավալի, դարձյալ կասկածներ է մտցնում մարդկանց մեջ, խուճապ է առաջացնում, ասում է ժողովուրդ, հնարավոր է պատերազմ, Հայաստանից ՀԱՊԿ-ն դուրս է գալիս, ռուսները չեն օգնում, բանակում էլ կա 5-րդ շարասյուն․ բա էլ խուճապը ո՞նց է լինում։ Եթե անգամ կա էդ շարասյունը, բացահայտումները անում են ժողովրդից թաքուն, պատժում են, հետո, երբ վտանգն անցած է լինում, այդ մասին ասում են կամ չեն ասում, ոչ թե երկու հոգու բռնում եք ու առանց մեղադրանքը հաստատվելու հայտարարում ազգի դավաճան, դու էլ անմեղության կանխավարկածը խախտելով աջ ու ձախ խոսում ես այս մասին։

Խնդրում եմ, մտածեք, 5-րդ շարասյունը չէ՞ր պատերազմից առաջ գործ սարքում գեներալների գլխին, 5-րդ շարասյունը չէ՞ր արգելում պատերազմով անցած գեներալ-գնդապետներին մասնակցել երկրի պաշտպանությանը պատերազմի ժամանակ կամ հենց պատերազմ ղեկավարել, 5-րդ շարասյունը չէ՞ր կասկածելի անձանց ուղարկում բունկերից ու շտաբից պատերազմ կառավարելու։ Սահմանին զոհեր ունեինք, պաշտանության նախարարը գնում էր կողքի գեղերը նախընտրական բուկլետներ էր բաժանում, թշնամին առաջ էր գալիս, Նիկոլը ՔՊ վարչության նիստ էր անում ու քննարկում էր կուսակցության ներքին ընտրությունների հարցերը։ Էլի հարցնեմ, պատահմամբ, դա չէ՞ր էդ 5-րդ շարասյունը։ Կամ, ո՞վ կալանավորեց գեներալ Գրիգորի Խաչատուրովին, նոր պատերազմից առաջ, Իրանական կայքերը ցույց են տալիս, թե ոնց է Հայաստանի սահմանին թշնամու զինտեխնիկան հիմա կուտակվում, պաշտպանության նախարարը ոչ թե պաշտպանվելու մասին է խոսում, այլ ասում է՝ ժողովուրդ, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ճանապարհով ու գնում է ֆուտբոլ նայելու, պատահմամբ 5-րդ շարասյուն չէ՞։ Ձեզ մի կողմ եք թողել, հակառակորդ եք ման գալի՞ս։ Արդյո՞ք Հայաստանում ձեզ իշխանության բերելը հենց 5-րդ շարասյան գործը չէր։

Կարճ ասած՝ այս տեսակ խոսակցությունները, արհեստական օրակարգերը դեռ երկար են մեզ հրամցնելու այս իշխանությունները, որովհետև նրանք պատրաստ չեն պատասխանատու լինել իրենց արածի ու չարածի համար, մշտապես գցելու են սրա-նրա գրպանը։ Ի սկզբանե դա նախկիններն էին, հետո ինչ-որ պետապարատում սաբոտաժ անողների մասին էին խոսում, հետո էլի նախկիններ, հետո դավաճաններ, քաոս տարածողներ, ընդդիմությունը, տարբեր իրավիճակներում էր իրենց խանգարում, որ մի լավ բան անեին, հետո ռուսները, գրեթե բոլոր հարևանները, հիմա էլ՝ 5-րդ շարասյուն։ Մեկ անգամ էլ հարցս տամ, իսկ կարողա՞, եթե այդպիսին կա, հենց դուք եք այդ 5-րդը, որովհետև առաջին 4-ին ոնցոր չեք էլ մասնակցում։

yerevan.today