Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ) Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել Սեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ 4 տարի անց ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործը Թուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելուն Հենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ ՔՊ–ական պատգամավորը չի ցանկանում մասնակցել Կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանը

Անի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարումՀայկակական կոնյակ տեղափոխող մի քանի տասնյակ բեռնատարներ շարունակում են մնալ Վրաստանի անցակետումՓլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները. հոսպիտալացվել է 9 մարդ. մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունիցԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսըԹրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու ԿալիֆոռնիայիցԳահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ ԴանիելյանՃամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմինՔՊ նիստին քննարկվե՞լ է Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը. պարզաբանում է Արայիկ ՀարությունյանըՓոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» և ունեցվածքըՃամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվելՍեյրան Օհանյանը դատախազին մեղադրում է Փաշինյանի պատվերը կատարելու մեջՇահրամանյանին ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել էԻշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտաՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավարԱնշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ. ԿԲԴատավոր Մասիս Մելքոնյանը խռովել է և ժողովին չի գնացելՌեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճԿոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվենՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ՄոսկվայումԿրեմլը հուսով է, որ Բաքուն Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս, ինչպես Մոսկվան է Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանականՀավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ103-ամյա բրիտանուհին ծննդյան օրվա կապակցությամբ ծերանոց է հրավիրել կիսամերկ մատուցողիՀայաստանում 75 հազար ներգաղթյալ է ապրումԱմռանը Երևանը ռուսաստանցիների համար ամենատարածված արտասահմանյան ուղղությունն է. դեպի Բաքու պահանջարկը կրկնակի նվազել էՄեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը. նախարարն այցելել է քննական կենտրոնԵրևան-Աբովյան ավտոճանապարհին «Infiniti»-ն կամրջից ընկել է երկաթգծերի վրա․ կա տուժածԲունդեսթագը կոչ է անում ՆԱՏՕ-ին վճռական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմՎերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը
Թոփ-լուրեր

Այն ինչ եղավ Սյունիքում, կարող է վաղը լինել Տավուշում

Ադրբեջանցիները, չնայած ռուսաստանցի խաղաղապահների ներկայությանը, երեք օր առաջ վերցրին ու փակեցին Կապանը Գորիսին կապող ճանապարհը, արտաքին աշխարհից կտրելով չորս հայկական գյուղ:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող նիկոլը վերցրեց ու արդարացրեց ադրբեջանցիների քայլը, հայտարարելով, թե իրենք փակել են իրենց տարածքով անցնող ճանապարհի հատվածը: Ավելին, ասաց, որ մենք ունենք գրունտային լավ ճանապարհ:

Գորիս-Կապան ճանապարհի մի փոքրիկ հատվածը, իրոք, դեռ խորհրդային տարիներին անցնում էր Ադրբեջանական ԽՍՀ տարածքով: Ընդամենը մի փոքրիկ հատված, որն այն ժամանակ խնդիր չէր կարող ստեղծել: Հիմա իրավիճակը բոլորովին այլ է: Եթե առաջ Հայաստանն ու Ադրբեջանը մի պետության կազմում էին, ապա հիմա առանձին պետություններ են, ավելին՝ թշնամական պետություններ են:

Երբ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Սյունիքի համայնքապետերը, հանրության առողջ հատվածը աղաղակում էր, թե չի կարելի հետ քաշվել GPS ով որոշված սահմանները, գործող վարչախումբն ընդդիմանում էր եւ հայտարարում, թե դա արվում է անվտանգության նկատառումներով: Հիմա տեսնում ենք այդ անվտանգության հետեւանքները:

Հիշենք, թե ինչ մեծ արագությամբ էին որոշվում սահմանները Սյունիքում, ընդ որում, բոլորն են հիշում, որ սահմանազատման ժամանակ հիմք էր ընդունվում Գուգլի քարտեզը: Հիմա ամենակարեւորը՝ Գուգլը ինչ-ինչ պատճառներով, դեռ տարիներ առաջ հայ-ադրբեջանական սահմանի գիծը մի փոքր ձախ կամ արեւմուտք տարավ: Քարտեզում դա աննշան է: Մասնագետներից բացի դա որեւէ մեկը չի նկատի, բայց այդ աննշան փոփոխման պատճառով հայաստանյան հսկա տարածքներ նշված են որպես ադրբեջանական: Այդ թվում եւ Գարիս-Կապան ճանապարհի այլ հատվածներ եւս այդ քարտեզով հայտվում են Ադրբեջանում:  

Ակնհայտ է, որ այս պատերազմին Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում, անգամ համագործակցելով Գուգլի հետ:

Եթե հայկական զինված ուժերը այդքան արագ հետ չբերվեին, ապա այսօր Սյունիքում խնդիր չէինք ունենա, այլ հանգիստ եւ անվտանգ պայմաններում կպատրաստվեինք սահմանազատմանը եւ սահմանագծմանը:

Հիմա Սյունիքը վտանգի մեջ է, հիմա գյուղեր կան, որոնք անգամ սննդի խնդիր ունեն:

Հիմա մեկ այլ հիշեցում. նախընտրական արշավի ժամանակ, Դիլիջանում նիկոլը կրկին պնդեց, թե այո, անկլավները պետք է փոխանակվեն: Ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման կետ եւ պահանջ չկա: Մնում է կռահել, թե այդ ինչ մղումով է նիկոլը ցանկանում Տավուշում եւ Արարատում սահմանային փոփոխություններ իրականացնել:

Անկասկած, նման փոփոխություն չի կարելի թույլ տալ, բայց փորձեք մի պահ պատկերացնել, որ այն իրականություն է դառնում: Նախ, փոփոխությունները եթե արվեն GPS ով, ապա հայաստանյան հսկայական տարածքներ նվիրելու ենք Ադրբեջանին, բայց ամենակարեւորն այն է, որ Ադրբեջանը վերահսկելու է Իջեւանից դեպի Ադրբեջանի սահման եւ Վրաստանի սահման միջպետական երկու կարեւոր ճանապարհները, բացի այդ վերահսկելու է դեպի Բերդի տարածաշրջան, նախկին Շամշադինի շրջան տանող միակ նորմալ ճանապարհը, վերահսկելու է Տավուշի մարզերի մի քանի բնակավայրերի միջեւ ճանապարհը:

Եւ եթե մի օր Ադրբեջանը որոշեց փակել Գորիս-Կապան ճանապարհը, ապա մի օր էլ կարող է որոշել եւ փակել Տավուշով անցնող գերկարեւոր ճանապարհները, չնայելով այնտեղ պարզված ռուսաստանցի խաղաղապահների դրոշներին, որից հետո նիկոլը կարող է ասել՝ փակել են իրենց տարածքով անցնող ճանապարհըները: Ընդամենը:

Մի՞թե այս ապագան եք ցանկանում, մի՞թե չեք հասկանում, որ այս քայլերով փորձ է արվում իրականություն դարձնել այն, ինչ նախօրեին ասաց Ալիեւը՝ Հայաստանն այլեւս անկախ պետություն չէ: Այո, եթե Ադրբեջանին հանձնեք նաեւ Տավուշի ճանապարհները, ապա մենք այլեւս չենք կարող ասել, որ ունենք պետություն...

Top-News.am