Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. Փաշինյան Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարար Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի Հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ) Փաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել Պապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են ԻՀՊԿ-ն հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ բանակի 18 թիրախների վրա հարվածների մասին Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվիԿոտայքի ոստիկանները բացահայտել են խանութից գողությունը․ նույն խումբը նախկինում էլ էր նման գողություններ արել (տեսանյութ)ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինՀայաստանի ծաղիկ արտադրողները հասանելիություն են ստացել աշխարհի խոշորագույն ծաղկի առևտրային հարթակինԱնհետ կորածների հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքով. ՓաշինյանՀԾԿՀ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումըԳագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակելԻրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներիցՈւկրաինան տարեսկզբից ի վեր երրորդ անգամ հարվածել է ՌԴ հարավի ամենախոշոր նավթավերամշակման գործարաններից մեկինToyota-ն գլխավորել է 400 հազար կիլոմետր ռեսուրս ունեցող ամենահուսալի մեքենաների վարկանիշըՀՀ ընտրությունները հաստատում են քաղաքական կուրսի շարունակականությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանվող ռիսկերի պայմաններումՎերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ինԵՄ-ում քննարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հարցըՔվեաթերթիկների պակասի պատճառով Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է ԿԸՀ-ն․ YonhapՀայաստանում տնտեսական աճի տեմպերը պահպանել են դրական դինամիկան․ ՊապոյանԿառավարությունը թույլ տվեց «Շիրակացու ճեմարանին» կրթությունը կազմակերպել անգլերենով2022 թվականին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունիցՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգԼոռիում Opel-ը բախվել է 2 էլեկտրասյուների և տապալել դրանք․ ճանապարհը ժամանակավորապես դարձել է միակողմանիՔաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարարԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասինԿառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնինՆոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարարՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարարԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառվել է 13.8 մլն դրամի վնասԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմՍերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքիԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըԼոռու մարզի սարերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել ենԳեղադիրում անասնակեր է այրվելԱՄՆ-ն հինգշաբթի օրն Իրանին հասցված հարվածների ժամանակ օգտագործել է «Տոմահավկ» հրթիռներՀորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիի փողոցները մինի-գետերի են վերածել (տեսանյութ)Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ովՓաշինյանը Սամվել Կարապետյանից պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարելԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՊապոյանը եւ Խուդաթյանը ԱԺ–ում են. բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են Հռոմի պապն օծել է Հիսուս Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարում՝ Գաուդիի մահից ուղիղ 100 տարի անցԳեյթսը հերքել է, որ տեղյակ է եղել Էպշտեյնի հանցավոր գործունեության մասինԹրամփը կբացակայի ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղիցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումՀունաստանի խորհրդարանում բանավեճ է բռնկվել Միջերկրական ծովում միգրանտների մասին պատգամավորի հայտարարությունից հետոՊենտագոնի ղեկավարը Կուբային սպառնացել է առճակատմամբ՝ զենք ձեռք բերելու փորձերի պատճառովԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանի ավիաբազայում ԱՄՆ կործանիչների ոչնչացման մասինԻՀՊԿ-ն հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ բանակի 18 թիրախների վրա հարվածների մասինԻՀՊԿ-ում խոստացել են Մերձավոր Արևելքը ԱՄՆ-ի համար վերածել «դժոխքի»Գագաուզիայի խորհրդարանը չկարողացավ ընդունել խոսնակի պաշտոնակատարի հրաժարականը՝ քվորումի բացակայության պատճառովՔուվեյթը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքըԹրամփը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ հաստատել 350 մլրդ դոլարի հատկացումը ռազմական նպատակների համարAxios․ Իրանում պատերազմի հետևանքները փոխում են նավթի, ածխի համաշխարհային շուկաներն ու կլիմայական օրակարգը

Ինչու եւ ում պատճառով սկսվեց պատերազմը

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչախումբն ամեն ինչ անում է 44-օրյա պատերազմի եւ պարտության մեղավոր նշանակել, այսպես կոչված, նախկիններին եւ բանակի ղեկավարությանը: Բախվում ենք աշխարհի պատմության մեջ չտեսնված եւ չլսված երեւույթի, երբ քաղաքական ղեկավարությունը հայտարարելով, թե պարտության թիվ մեկ մեղավորն է, կառչում է իշխանությունից եւ միաժամանակ պարտության ամբողջ մեղքը ցանկանում բարդել նախկինում եղած բոլոր իշխանությունների եւ բանակի հրամանատարության վրա:

Վարչախմբի ներկայացուցիչներից մեկը, որը պատերազմի ավարտից օրեր անց հայտարարում էր, թե պարտվել ենք թե ռազմի դաշտում, թե բարոյապես, դրանից մեկ տարի անց խոսում է պատվի համար արվող ինքնասպանությունների, ճապոնացիների խարակիրիների մասին, ակնարկելով, թե այդ ամենը պետք է անեն կամ անեին բանակի հրամանատարները: 

Տարօրինակ է, որ պարտությունից հետո վերականգնված, հզորացած Գերմանիայի եւ Ճապոնիայի մասին հիշատակող վարչախմբի ներկայացուցիչը չի նշում, չի շեշտում, որ այդ երկրներում ինքնասպանություններին եւ խարակիրիներին զուգահեռ քաղաքական ղեկավարությունը հեռացավ իշխանությունից:

Հայաստանը, ավելի ճիշտ Հայաստանում այսօր կառավարող վարչախումբը գնում է աշխարհում չտեսնված ճանապարհով: Քաղաքական ղեկավարությունը որոշել է պարտության մեղքը բարդել զինվորականների եւ նախկին իշխանությունների վրա,մոռանալով, որ թիվ մեկ պատասխանատուն հենց քաղաքական, եւ ոչ թե զինվորական իշխանությունն է:

Ստիպված եմ մեկ անգամ եւս թարմացնել վարչախմբի, առաջին հերթին նրանց կարկառուն ներկայացուցիչների հիշողությունը եւ հանգամանորեն բացատրել, թե ինչու եւ ում պատճառով սկսվեց պատերազմը:

 

Այն, որ Ադրբեջանը սկսած 1994 թվականի մայիսից երազում էր ռազմական ճանապարհով Արցախը բնաջնջելու մասին գաղտնիք չէ, այն, որ Ադրբեջանը զինվում ու զինվում էր, գաղտնիք չէ: Միաժամանակ գաղտնիք չէ նաեւ, որ Ադրբեջանը սպասում էր հարմար պահի, նպաստավոր իրադարձությունների, որը կարող էր երբեք էլ չլիներ, եթե չլիներ գործողությունների այն շարանը, որը սկսվեց 2018 թվականի մայիսի 9-ից:

Եւ այսպես. 2018թ. մայիսի 9-ին նիկոլ փաշինյանը հայտարարեց՝ Արցախը բանակցային գործընթացի մաս պետք է լինի, ապա դրանից երեք ամիս անց՝ օգոստոսի 17-ին ժողովրդին խոստացավ, թե ձեզնից թաքուն թուղթ չեմ ստորագրի Արցախի հարցով, որից օրեր անց Ադրբեջանի առաջնորդի հետ Դուշամբեում հայտնվեց վերելակում, գրեթե մեն-մենակ, առանց հայ ժողովրդի: 

2018թ. սեպտեմբեր 28-ին Ալիեւի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեց շփման գծի վերաբերյալ, որից հետո ադրբեջանական կողմը ինժեներական ակտիվ աշխատանքներ սկսեց ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով: Այն, ինչը մինչ այդ ադրբեջանցիների համար նախկինում երազանք էր, դարձավ իրականություն: 

Իսկ երբ վարչախմբի առաջնորդը հայտարարեց, թե Արցախի հարցի լուծումն ընդունելի պետք է լինի նաեւ Ադրբեջանի համար, շատերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զարմանքից ուսերը թոթվեցին: Պատահական չէ, որ 2019-ի մարտի 30-ին Իլհամ Ալիեւն արդեն չէր թաքցնում, թե գոհ է բանմակցությունների ձեւաչափից եւ առաջխաղացումից:

Եւ ինչպես գոհ չլիներ, եթե միաժամանակ Հայաստանում արշավ էր սկսվել Արցախն ազատագրող քաղաքական եւ ռազմական գործիչների դեմ: Այսպիսի նվերի մասին Ալիեւն անգամ չէր կարող երազել: Եւ ինչպե՞ս կարող էր Ալիեւը կամ Ադրբեջանի մեկ այլ առաջնորդ պատկերացնել, որ Հայաստանում կլինի մի ղեկավար, որի կինը կհայտարարի, թե Արցախյան պատերազմում, սահմանային միջադեպերի ընթացքում, Քառօրյա պատերազմի ժամանակ տղերքը զոհվել են հանուն ոչնչի:

2019-ի ապրիլին վարչախմբի առաջնորդի կողմից հնչեց ոչ պակաս կարեւոր հայտարարություն՝ բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից: Սրանից երկու ամիս անց սկսեց գովերգել ադրբեջանական ղեկավարության կառուցողականությունը:
2019-ի օգոստոսին հնչեց պատերազմի դռները բացող, Հարավային կովկասի դարպասները Թուրքիայի առաջ բացող հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ընդ որում, համառ լուրեր են պտտվում, թե ելույթից առաջ Արցախի եւ Հայաստանի առաջնորդները նրան հորդորել են ձեռնպահ մնալ նման վտանգավոր եւ սադրիչ հայտարարությունից: Խոստանալով, որ նման հայտարարություն չի լինի, այնուամենայնիվ ելույթի վերջում այն հնչել է: 

Չմոռանանք նաեւ 2020-ի մարտի 12-ը, երբ նիկոլ փաշինյանն արդեն հայ դիվանագետներին հրապարակային ծաղրում էր, ասելով, թե ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, միաժամանակ նրանց անվանելով անինքնասերներ: Սրան զուգահեռ նա պնդում էր, թե Ալիեւը կառուցողական է: 

Արդեն 2020-ի մայիսին Արցախի նախագահ արայիկ հարությունյանը կրկնեց նիկոլ փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ:

2020-ի մայիսին նիկոլ փաշինյանը, որը նախկինում խոստանում էր ոչինչ չթաքցնել ժողովրդից, հայտարարեց, թե Արցախի հարցում ոնց ուզում, այնպես էլ բանակցում է: «Ես չեմ ուզում, եւ չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Նա միաժամանակ նշել է, թե Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ վերջինս տրամադրված է հարցի լուծմանը։

Այս ամենին հաջորդեց տավուշյան դեպքերը, որի համար նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարությունը մեղադրեց հայկական կողմին: Սրանից հետո Իլհամ Ալիեւն արդեն հայտարարեց, թե հայկական կողմն անընդունելի պահանջներով տապալել է բանակցային գործընթացը: Իսկ ո՞ւր մնաց տրամադրվածությունը, կառուցողականությունը:

Սեպտեմբերի սկզբին էլ հայտարարվեց, թե բանակցային գործընթաց այլեւս չկա: Եւ ամենակարեւորը՝ սկսվեց Ադրբեջանի ղեկավարի կողմից հայաստանյան ղեկավարությանը եւ հատկապես նիկոլ փաշինյանին ծաղրելու գործընթացը, որի սկզբում հայտարարվեց, թե նիկոլը բանակցություններին ներկայանում է հարբած: Պատասխան այդպես էլ չեղավ:

Այս ամենին ավելացնենք եւս երկու հանգամանք: Պատերազմից շաբաթներ անց Լիլիթ Մակունցը, որն այն ժամանակ կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր, պնդում էր, թե Թուրքիան չի միջամտելու հնարավոր ռազմական բախմանը: Իսկ 2020-ի մայիսից արդեն միջազգային մամուլում տեղեկություններ կային, որ Թուրքիան Ադրբեջանին սկսել է մատակարարել անօդաչու թռչող սարքեր:

Լիլիթ Մակունցը հիմա Հայաստանն է ԱՄՆ-ում ներկայացնում, իսկ վարչախումբն այդպես էլ չի պատասխանում մեկ հարցի՝ ինչու ոչինչ չարվեց բայրաքթարների դեմն առնելու համար: 

Այս ամենն արվել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, այլ նիկոլ փաշինյանի կառավարման տարիներին: Սա փաստ է, սա անհերքելի փաստ է: Եւ իսկապես, ո՞ւր է պատիվը, պատասխանատվությունը: 

Ինչ վերաբերում է իբր նախկինում վատ կահավորված առաջնագծին: Ռազմաճակատի գիծը կահավորվել է, ընդ որում կահավորվել է աստիճանաբար, հետեւողական եւ բարձրակարգ աշխատանքով, ընդ որում, նաեւ Սեյրան Օհանյանի ջանքերով եւ ակտիվ մասնակցությամբ:

Այս խոսքերի լավագույն ապացույցը, որքան էլ տարօրինակ հնչի, 44-օրյա պատերազմն էր, երբ մոտ յոթ հարյուր կիլոմետրոնոց ռազմաճակատի գիծը թշնամին մի քանի օրվա ինտենսիվ գրոհներից հետո կարողացավ ճեղքել միայն հինգ կիլոմետրոնոց հատվածը:

Սա է իրականությունը, որից հնարավոր չէ խուսափել, որը հնարավոր չէ փոխել, որքան էլ որ փորձեք ժողովրդին խաբել, մատուցելով կեղծ եւ բանակաշինության հետ կապ չունեցող տեղեկություններ:

Այո, բանակի ղեկավարությունը, սպայական կազմը պատերազմի չորրորդը օրը ձեզ առաջարկել է, պահանջել ամեն գնվ կանգնեցնել պատերազմը, տալով անհրաժեշտ հիմնավորումները, բայց իրականությունն այն է, որ ոչինչ չի արվել պատերազմը դադարեցնելու համար, ինչն առաջացրել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմանքը: Հիմա պնդելո՞ւ եք, թե ՌԴ նախագահը ստում է:

Որքան էլ քրեական գործեր հարուցեք, որքան էլ ընդդիմությանը փորձեք ճնշել ուժային կառույցներով, որքան էլ փորձեք խաբել ժողովրդին, որքան էլ Ազգային ժողովում աշխատեք ուժային կառույցների ակտիվ ներկայությամբ, միեւնույնն է, իրականությունը դրանից չի փոխվելու: Իսկ իրականությունն այն է, որ ձեր գործողությունների հետեւանքով չորս հազարից ավելի հերոս տղերք դարձան նահատակ եւ մեր մարգարիտ Շուշին ու թաքնված գանձ Հադրութը հանձնվեց թշնամուն:

Եւ հենց դու եք, որ այդպես էլ չեք ցանկանում կամ չեք համարձակվում ասել, որ Շուշին եւ Հադրութը բռնազավթված են՝ օկուպացված: Ձեր կառավարման տարիներին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի առաջնորդն իրեն թույլ տվեց ծաղրանքով խոսել Հայաստանի ղեկավարների եւ հայ ժողովրդի մասին: Հայաստանի որեւէ առաջնորդի կառավարման տարիներին նման բան չի եղել: Իսկ դուք խոսում եք պատվից եւ խառակիրիներից, բայց այդպես էլ Ալիեւին պատասխան չեք տալիս: Դա ձեր փոխարեն անում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Այսքանից հետո դուք Արծրունին բերում եք ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով որպես փորձագետ: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք, Արծրունին, որը 44 օր ժողովրդին ստերով էր կերակրում: Ստերով:

Պատվից, արժանապատվությունից, խառակիրիներից եք խոսում, բայց անգամ հրաժարական տալու, աթոռները թողնելու ուժ չունեք: Հասկանում եմ, վախերով եք ապրում, բայց վախերով ապրելով, վախերով կառավարելով ամեն օր մեր երկիր պարտություն եք բերում: Լավ, գոնե այսքանից հետո լռեք, ձայն մի հանեք:

Եռաբլուրից եք խոսում: Ճիշտ եք անում: Եռաբլուրում ի՞նչ եք մտածում: Այնտեղից դուրս գալիս ի՞նչ եք մտածում: Գոնե գիտակցո՞ւմ եք, որ ձեր գործողությունների շարանների պատճառով մեր տղերքը նահատակներ դարձան: Շատ կուզեի, որ գոնե ձեր մտքում դա գիտակցեիք ու Աստծուց ներողություն խնդրեիք:

Գեղամ Նազարյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակլցություն, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողով