Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն

Արհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Թոփ-լուրեր

Ինչու է անազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը

Բոլոր դատաիրավական նորմերը խախտելով իշխանությունը համառորեն անազատության մեջ է պահում ՀՀ երկրորդ նախագահին։ Կա վարկած, որ դա մատի 1-ի հորինված գործը իրական պատճառը թաքցնելու համար է։ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված աննախադեպ արշավի եւ կալանավորման հենց սկզբից կար վարկած, որ պատճառը բոլորովին այլ տեղ է։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թիվ մեկ, գուցե եւ միակ պատճառը Արցախի հարցն է: Ըստ այդ վարկածի, ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություններ Արցախի հարցում գնալ « կոնստրուկտիվ պատմական պայմանավորվածությունների»։

Այդ սցենարի դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել թերևա ամենաուժեղ դիմադրության առանցքը։ Ի դեպ, բանտից տրված մի հրապարակման մեջ Քոչարյանը շատ պարզ ձեւակերպել էր, թե որտեղ էլ եւ ինչ պայմաններում էլ լինի նա խոչընդոտելու է Արցախի հանդեպ զիջողականության ծրագրերին։

Օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աջակից Արամ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե մեր խնդիրը ոչ թե Ամուլսարն է, ոչ թե Ստամբուլյան հռչակագրի վավերացումն է, այլ Արցախը: Ուշադրություն. ոչ թե Արցախի հիմնահարցը, այլ հենց Արցախը, շեշտելով, թե մեր խնդիրների արմատը Արցախում է։

Արամ Մանուկյանն այս կարեւոր պատմության մեջ ընդամենը մի փոքր պտուտակ է, բայց այն ինչ հնչել է նրա շուրթերց չափազանց վտանգավոր է։ Եթե այդ մտածողությունը դարձավ դոմինանտ, ապա մենք ներքաշվելու ենք ծանր պատերազմի մեջ։ Երբ քո թշնամին մինչեւ Երեւան հասնելու ծրագրեր ունի, եւ որ ամենակարեւորն է, ակնհայտորեն պատարստվում է ռազմական ագրեսիայի, դու չես կարող քո երկրում միակողմանի խաղաղասիրություն քարոզել։

Ի դեպ, նման մտածելակերպ, նման գաղափարախոսություն Հայաստանում միշտ եղել է. Արցախը տանք, հանգիստ ապրենք։ Բայց միշտ եղել է ավելի ուժեղ եւ ավելի դոմինանտ հակառակ կարծիքը՝ Արցախի հարցում միակողմանի զիջումը հայկական պետականության վերջն է։ Եվ այդ գաղափարախոսության առանցքը շատ երկար տարիներ եղել է Ռոբերտ Քոչարյանը։

Չի կարող պարտվողական որեւէ ծրագիր կյանքի կոչվել, քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Հետեւաբար պետք է արվի ամեն ինչ վերջինիս հանգամանքը չեզոքացնելու համար։

Ի դեպ, 2018-ի մայիսից սկսված հակաքոչարյանական արշավը ուներ երկու ուղղություն.

1. Ահռելի տեղեկատվական արշավ, զուտ որպես մարդ վարկաբեկելու համար
2. Նրան ազատությունից զրկելը

Պարզ ասած, իշխանությունը խնդիր էր դրել առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ աշխատացնել Մանվել Գրիգորյանի սցենարը՝ բարոյապես սպանել։ Եվ իշխանությունն առաջին խոշոր շոկը ապրել է հենց այդ ժամանակ. չնայած բոլոր ջանքերին ու ռեսուրսներին Քոչարյանի պարագայում այդ սցենարը չաշխատեց։

Ինչո՞ւ էր դա այդքան անհրաժեշտ իշխանությանը: Անհրաժեշտ էր, քանի որ պետք էր արժեզրկել Քոչարյանի խոսքի արժեքը. այն խոսքի, որը մի օր կասի՝ այդպես չի կարելի, այդպես չենք անում, դա թույլ չեմ տա։ Երբ իշխանությունը չկարողացավ դա անել, գնաց ցանկացած անօրինական եղանակով նրան ազատությունից զրկելու ճանապարհով։ Այստեղ է մեխը։

Իհարկե, երբեք ու երբեք այլեւս Արցախը Ադրբեջանի մաս չի կազմի, բայց մի պահ մեզ ստիպենք եւ փորձենք պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե իրականանա Արամ Մանուկյանի եւ նրա շեֆերի ծրագիրը:

Կարճ ասած, կլինի մոտավոր այն, ինչ եղավ 1918թ. Բաթումի համաձայնագրից հետո. բարոյալքված եւ անկենսունակ մի տարածք: Հայաստանը կունենա ամբողջովին բարոյազրկված մի հասարակություն, որն ունակ չի լինի ընդունել ոչ այս, ոչ էլ եկող տասնամյակների մարտահրավերները, քանի որ բարոյապես ընկած ժողովուրդներն ուղիղ անկմամբ գնում են դեպի ինքնաոչնչացում:

Արցախն իր իսկ ձեռքով հարեւանին հանձնողը չի կարող որեւէ արդյունքի հասնել ցանկացած ոլորտում: Հայաստանը վերածվելու է թուրք-ադրբեջանական բիզնեսի սպասարկման մի տարածքի, յուրօրինակ դեպոյի:

Այս առումով Քոչարյանի գործոնը դառնալու է հիմնական խոչընդոտը Հարավային Կովկասում նոր քաղաքական քարտեզ գծելու ճանապարհին։ Մի քարտեզ, որտեղ Հայաստանը ունենալու է ընդամենը սպասարկող պետության գործառույթ։

Ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանն իր կամքից անկախ կյանքի այս փուլում ստանում է նոր դերակատարում. կոտրել Հայաստանում պարտվողական տրամադրությունները, ձեւակերպել առանց զիջելու առաջ գնալու եւ պետության մոդեռնիզացման կոնցեպտը։

Գեղամ Նազարյան

Top-News.am