Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ քննարկումներից հետո հետաձգել է Եվրոպայի առաջնության անցկացումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, հաղորդում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 4-ից 12-ը, կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է և տեղի կունենա հունիսի 13-ից 21-ը:
Ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը News.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կհետաձգվի:
Հայ ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայաստանի հավաքականը դեռևս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգվել էր նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում