Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ կարևորելով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության ընդլայնումը։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսանողների թվի աճը կարևոր նշանակություն ունի ինչպես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային մրցունակության, այնպես էլ վարկանիշային ցուցանիշների բարելավման տեսանկյունից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամմադ Բամատրաֆին նշել է, որ Մուրդոք համալսարանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերային կապերի զարգացմամբ և երկարաժամկետ համագործակցությամբ: Նա ներկայացրել է Մուրդոք համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտական բուհը միջազգային կամպուսներ ունի Դուբայում և Սինգապուրում և միավորում է ավելի քան 24 հազար ուսանողի՝ աշխարհի շուրջ 90 երկրից։
Նա առաջարկել է քննարկել հայ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ագրարային, բժշկական և տեխնոլոգիական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության թվայնացման, տվյալահեն կառավարման համակարգերի, կրթության կազմակերպման գործում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ հարցեր:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել