«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 18-ը։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։
Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցույթով, որը բաղկացած է երկու փուլից՝
- առցանց հայտի և տեսանյութի ներկայացում,
- հարցազրույց նախնական փուլը հաղթահարած դիմորդների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- նկարահանել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութ
- մինչև մայիսի 17-ը լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/9w1DvCS5E9fjzN8b7
Մրցույթի արդյունքում ՀՀ տարբեր դպրոցների 72 աշակերտներհնարավորություն կստանան մասնակցելու «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրին։
Ծրագիրը կիրականացվի երկու վայրում՝
- Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
- Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
Երևանում կձևավորվեն դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի և պարի խմբեր, Գյումրում՝ դրամատիկ խումբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն խմբերով՝ մասնագետների և դասախոսների ղեկավարությամբ։ Ծրագրի ավարտին կստեղծվի էտյուդներից կազմված բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ծրագիրն իրականացնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը․ այն միտված է ամրապնդելու դպրոց–թատրոն կապը և նպատակ ունի նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքների և հմտությունների զարգացում։
«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, հետևյալ հղմամբ՝ https://meet.google.com/rxy-ghnn-wqi:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլփոստին, հեռ՝ 010-52-57-72 (Աստղիկ Հարությունյան), 055-82-87-66 (Մանե Մկրտչյան), ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/dasaran.dasakan։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է