Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

ՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՆիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներինՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել

«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացել է «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Սամիր Սարան․ Բարի օր և բարի գալուստ այս զրույցին այն մարդու հետ, ով կանգնած է այս ամենի՝ «Երևանյան երկխոսության», ինչպես նաև այն չափազանց կարևոր շաբաթվա հետևում, որի ընթացքում Հայաստանը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ–Հայաստան գագաթնաժողովները, Ֆրանսիայի նախագահի պետական այցը և բազմաթիվ այլ իրադարձություններ։ Այսպիսով շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն նախարար, այս խիստ հագեցած օրերի կապակցությամբ, որոնք հնարավորություն տվեցին երկխոսություն հաստատել բազմաթիվ տարբեր դերակատարների միջև։ Պարո՛ն նախարար, «Երևանյան երկխոսությունը», որը ծնվել է երեք տարի առաջ, այսօր Ձեզ պետք է որ անսահման բավարարվածություն պատճառի: 

Արարատ Միրզոյան․ Բարի օր բոլորին։ Շնորհակալություն այստեղ լինելու համար։ Հարգելի՛ Սամիր, հարգելի՛ բարեկամ, շնորհակալ եմ այս զրույցը վարելու առաջարկս ընդունելու համար։

Անշուշտ, Երևանում այսքան առաջնորդների՝ եվրոպական երկրների ղեկավարների և Եվրոպական քաղաքական համայնքի անդամների ներկայությունը, ինչպես նաև այսքան բազմաբովանդակ քննարկումների ականատես լինելը՝ թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ պատմության մեջ առաջին անգամ անցկացված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև նախագահ Մակրոնի պետական այցին մասնակցելը և այս հարթակում ծավալվող բազմաթիվ հետաքրքիր քննարկումներին հետևելն իսկապես տպավորիչ է։ Անկեղծ ասած՝ մենք դեռևս բավարար ժամանակ չենք ունեցել գնահատելու վերջին 3-4 օրերի ընթացքում տեղի ունեցածը, ինչպես նաև «Երևանյան երկխոսության» շրջանակներում այստեղ ծավալված քննարկումները, սակայն առաջին հայացքից կարող եմ ասել, որ այո՛, մենք գոհ ենք արդյունքներից։

Սամիր Սարան․ Պարո՛ն նախարար, թույլ տվեք անմիջապես անցնել մեր քննարկումների առանցքային հարցերին։ Կցանկանայի լսել Ձեր տեսակետը, Ձեր պատկերացումները մեզ համար շատ օգտակար կլինեն։ Առաջինն, իհարկե, այն է, որ Հայաստանը դիտվում էր որպես աշխարհագրությամբ սահմանափակված երկիր։ Վերջին երեք տարիների ընթացքում, ինչ ես գալիս եմ այստեղ, Ձեր և Հայաստանի վարչապետի առաջնորդությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ նույն աշխարհագրությունը վերածվում ռազմավարական ակտիվի՝ դառնալով կապուղիների, համագործակցության և շատ առումներով տարածաշրջանի ապագան բացահայտելու գործիք։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել այդ աշխարհագրությունը վերափոխել ռազմավարական առավելության։

Արարատ Միրզոյան․ Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ, դոկտոր Սամիր, քանի որ, կարծես, ինչ–որ կերպ կարողացել եք դիպուկ կերպով հասնել մեր տարածաշրջանի առկա մարտահրավերների խորքային հիմքերին։ Կամ գուցե ես սխալվում եմ, և սա բավականին պարզ դիտարկում է կամ եզրակացություն, որին կարելի է հանգել կողքից նայելիս: Բայց, ճիշտն ասած, սա մի հարց է, որի ըմբռնման վրա մենք տասնամյակներ ու տասնամյակներ ենք ծախսել, եթե ոչ դարեր: Մենք՝ նկատի ունեմ Հայաստանի մարդկանց, հայ հասարակությանը, հայ քաղաքական միտքն առհասարակ, միշտ կարծել ենք, թե ապրում ենք շատ բարդ ու վտանգավոր տարածաշրջանում, որտեղ մեր անկախությունն ու գոյությունը մշտապես հարցականի տակ են եղել: Եվ սա ճիշտ է, գիտեք, մասամբ կամ ամբողջությամբ ճիշտ է, բայց մարտահրավերը միշտ եղել է այն, թե ինչպես այս սպառնալիքը վերածել առավելության: Եվ սա հենց այն է, ինչ մենք հիմա փորձում ենք անել Հայաստանում: 

Այն պահին, երբ ողջ աշխարհը փնտրում է նոր ուղիներ, մատակարարման շղթաներ ու տրանսպորտային միջանցքներ, խոչընդոտ լինելը նշանակում է միշտ մնալ որպես սպառնալիք: Մենք այս օրերին շատ ենք խոսել նաև ջրի մասին, իսկ ջրի ճանապարհին խոչընդոտ լինելը բավականին անմիտ բան է, քանի որ ջուրը միշտ կգտնի իր ճանապարհը: Այնպես որ, խնդիրն այն է, թե ինչպես դառնալ կամուրջ, այլ ոչ թե խոչընդոտ: Սա այն է, ինչ մենք հիմա փորձում ենք անել Հայաստանում: 

Մենք ինչ-որ կերպ հասկացանք, որ կարող ենք կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի, Հեռավոր Արևելքի, Հնդկաստանի ու Չինաստանի հետ, և սա իր հերթին կարող է լինել ոչ միայն մեր գոյության ու ինքնիշխանության պահպանման միջոց, այլև հավելյալ երաշխիք հետագա խաղաղ բարեկեցության համար։ Պետք է նաև գիտակցել, որ խաղաղությունը, որքան էլ այն պարզ լուծում թվա, դու չես կարող միայնակ խաղաղություն կառուցել։ Դու չես կարող խաղաղություն հռչակել ու խաղաղ ապրել, երբ հարևաններդ քեզ համարում են թշնամի և ուզում են ոչնչացնել քեզ։ Այնպես որ դարձյալ մարտահրավերն այն է, որ ստեղծվի մի իրավիճակ, որտեղ բոլոր հարևանները, տարածաշրջանի բոլոր դերակատարները, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվողները շահագրգռված լինեն խաղաղությամբ, ուզենան ապահովել այդ խաղաղությունը և ցանկանան ստեղծել համակեցության ձև՝ մոդուս վիվենդի այս տարածաշրջանում, հանդուրժողականություն ու համագործակցություն։ Ահա թե որտեղ ենք մենք հիմա։

Սամիր Սարան․ Թույլ տվեք մի փոքր խորանալ այս մոդուս վիվենդիի թեմայի մեջ և հարցնել Ձեզ, թե ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, հարաբերությունների կարգավորման գործընթացում, հատկապես երկու դերակատարների մասով․ մեկը ձեր հարաբերություններն են Թուրքիայի հետ, իսկ մյուսը, բնականաբար, Ադրբեջանի։ Ինչպե՞ս են առաջ գնում այդ կարգավորման գործընթացները։ 

Արարատ Միրզոյան․ Վստահ եմ գիտեք, որ մենք սահմանակից ենք չորս հարևանի հետ։ Հյուսիսում Վրաստանն է, որի հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ: Հարավում Իրանն է, որի հետ նույնպես մշտապես ունեցել ենք բարեկամական հարաբերություններ ու համագործակցություն, բայց, իհարկե, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին բարդ է: Իսկ արևմուտքում և արևելքում Թուրքիան ու Ադրբեջանն են. Ադրբեջանի հետ մենք տասնամյակներ շարունակ հակամարտություն ենք ունեցել, և թե՛ արևմտյան, թե՛ արևելյան սահմանները փակ են եղել: Այնպես որ, մենք երկխոսություն սկսեցինք: Մենք նախաստորագրել ենք Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ: Այս համաձայնագիրը դեռևս ստորագրված ու վավերացված չէ, բայց խաղաղությունն արդեն գործում է: Մենք հողի վրա խաղաղություն ունենք: Մենք զոհեր չունենք: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի հետ սահմանին կրակոցների հետևանքով ոչ մի զոհ չենք ունեցել: 

Ավելին, Ադրբեջանը վերացրել է Հայաստան ապրանքներ տեղափոխելու և Հայաստանից իրենց տարածքով ապրանքներ տեղափոխելու արգելքը: Սա արդեն իսկ հաստատված խաղաղության շատ լուրջ և նշանակալի նշան է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք երկկողմ առևտուր։ Մենք նավթամթերք ենք գնում Ադրբեջանից։ Որոշ ապրանքներ էլ վաճառելու ենք ադրբեջանական ընկերություններին։ Այնպես որ, սա խաղաղության իրական ապացույց է։

Կրկին, ես չեմ ուզում որևէ բան չափազանցնել և ասել, թե բոլոր հարցերը լուծված են։ Մենք արյունալի հակամարտություն ենք ունեցել, վերքերը դեռ շատ թարմ են, և երկու հասարակություններին դեռ իրական հաշտեցում է անհրաժեշտ։ Դեռևս կան որոշ չլուծված հարցեր, հատկապես հումանիտար բնույթի՝ պահվող անձինք և այլն։ Բայց ապագան բավականին լավատեսական է։

Թուրքիայի հետ իրավիճակն էլ ավելի լավ է։ Մենք հրաշալի երկխոսություն ունենք։ Ունենք համագործակցության մի քանի օրինակներ. հենց երեկ մեր ներկայացուցիչը ստորագրեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Մենք թռիչքներ ունենք. «Turkish Airlines»-ը դարձավ թուրքական երկրորդ ավիափոխադրողը, որը թռիչքներ է իրականացնում Հայաստանի և Թուրքիայի միջև, և այլն, և այլն։ Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը։ Այն աշխատանքային խմբի, որը փորձում է վերագործարկել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը Գյումրի-Կարս երկաթգծով։ Այնպես, որ մենք ունենք համագործակցության մի քանի դեպքեր, այնուամենայնիվ, սահմանը դեռ փակ է։

Մենք երկկողմ մակարդակով հայտնել ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր պատրաստակամությունը։ Մենք փոխադարձաբար հայտնել ենք սահմանն ամբողջությամբ բացելու մեր պատրաստակամությունը։ Կար պայմանավորվածություն առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար՝ նկատի ունեմ Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներին, բայց սահմանն առայժմ փակ է։ Պայմանավորվածություններից որոշներն իրականացվում են, որոշներն ընթացքի մեջ են և դեռ պետք է կյանքի կոչվեն։ Բայց ես վստահ եմ, և հիմա կարող եմ համոզմունք հայտնել, որ դա տեղի կունենա, որովհետև Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, թույլ տվեք այսպես ձևակերպել, բավականաչափ հասունացել է վերջնական արդյունք տալու համար։

Այնպես որ, նորից վերադառնալով Ձեր ուղիղ հարցին՝ մենք այժմ հիմքեր ունենք լավատեսություն հայտնելու Հարավային Կովկասում համագործակցության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Սամիր Սարան. Վստահ եմ, որ մենք դրական դինամիկա ենք տեսնում: Թույլ տվեք անցնել աշխարհաքաղաքական մեկ այլ հարցի: Գիտեք, այնպիսի դերակատարներ, ինչպիսին ԵՄ-ն է, կամ այնպիսի երկրներ, ինչպիսին Հնդկաստանն է, խոսում են ռազմավարական ինքնավարության մասին: Ինչ-որ իմաստով Հայաստանի տեսանկյունից ի՞նչ է նշանակում ռազմավարական ինքնավարություն: Դուք վերաիմաստավորում և նորովի եք կառուցում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնհայտորեն ավելի խորը ներգրավվածություն ունեք Եվրոպական միության հետ, իսկ Թրամփի վարչակազմը մեծապես հետաքրքրված է Հայաստանով: Դուք բարեկամ եք բոլորի հետ: Այսպիսով, ինչպե՞ս է այսօր տեսնվում արտաքին քաղաքականությունը Հայաստանի աչքերով:

Արարատ Միրզոյան. Դարձյալ հետաքրքիր հարց է, և այն հավանաբար շատ սերտորեն կապված է Ձեր առաջին հարցի հետ։ Սա հայ քաղաքական մտքի փիլիսոփայության մասին հարց է։ Հարց այն մասին, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ շրջապատող աշխարհը։ Կրկին, տասնամյակներ ու տասնամյակներ շարունակ, եթե ոչ դարեր, մենք կարծել ենք, թե այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ հիմնական բարեկամ՝ մի «մեծ եղբայր», ով կարող է պաշտպանել մեզ։ Հիմա այս ընկալումը փոխվել է, այդ թվում այն պատճառով, որ երբ եկավ պահը և մենք իսկապես ունեինք այդ ավելի մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, այն չեկավ, և դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության ընկալումը շարքային հայաստանցիների շրջանում։ Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական վերնախավի ու քաղաքական էլիտայի մասին։

Եվ հիմա մեզ ինչ-որ կերպ հաջողվել է, և սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք, այն ուղղությունը, որով մենք ուզում ենք գնալ. մեզ ինչ-որ կերպ հաջողվել է նվազեցնել մեր կախվածությունը՝ լինի դա քաղաքական, տնտեսական, թե էներգետիկ առումով, մեզ հաջողվել է նվազեցնել մեր կախվածությունը մեկ կենտրոնից, մեր կապերը մեկ կենտրոնի հետ և դիվերսիֆիկացնել մեր բարեկամների ցանկը: Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Միացյալ Նահանգների հետ: Միացյալ Նահանգներն առանցքային դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում: Միացյալ Նահանգներն առանցքային դեր են խաղում Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ու հաղորդակցությունների բացման հարցում: Վստահ եմ՝ լսել եք ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity), որը ներառում է երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, ինտերնետային մալուխներ, գուցե ապագայում նաև նավթամուղեր ու գազամուղեր: Այս ամենը կապի մասին է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այս տարածաշրջանից այն կողմ գտնվողների միջև կապի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հեռավոր Արևելքի:

Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրոպական միության հետ։ Շատ սերտ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի ու Ղազախստանի հետ, և դեռևս պահպանում ենք մեր ամուր կապերը Ռուսաստանի հետ։

Բայց, կրկնում եմ, նպատակն աղբյուրների, ինչպես նաև շուկաների ու ընդհանուր առմամբ կապերի դիվերսիֆիկացումն է։ Սա այն է, ինչ մենք անում ենք: Եզրափակելով կամ ասվածն ամփոփելով՝ «ռազմավարական ինքնավարություն» արտահայտությունը, որը շատ տարածված է Հնդկաստանում կամ այլուր, մենք հասկանում ենք որպես հավասարակշռող և հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ գործընկերների ու շուկաների դիվերսիֆիկացման միջոցով։

Սամիր Սարան. Պարո՛ն նախարար, Դուք շատ հետաքրքիր մի բան նշեցիք՝ արտաքին քաղաքական էլիտայի և լայն հասարակության մասին։ Ես ուզում եմ հարցնել․ որքանո՞վ է հանրությունը Հայաստանում հետաքրքրված արտաքին քաղաքականությամբ։ Որքա՞ն է այդ հետաքրքրությունը։ Որքանո՞վ են Ձեզ հետևում, կամ քանի՞ հարց եք ստանում ուսանողներից ու երիտասարդներից։ Որքա՞ն են նրանք հետաքրքրված։ Բայց սրան կվերադառնամ քիչ ուշ։

Իմ հաջորդ հարցը սփյուռքի մասին է։ Թերևս հարցերս մի փոքր կանխակալ թվան․ Հնդկաստանն ունի շատ մեծ սփյուռք, Հայաստանը նույնպես ունի շատ մեծ սփյուռք, ահա թե ինչու եմ հարցնում։ Ինչպե՞ս նրանք կարող են նպաստել արտաքին քաղաքականությանը: Որքանո՞վ է կարևոր նրանց կարծիքը, երբ դուք այս օրերին Երևանում կառուցում եք ձեր ռազմավարական շրջանակները։ Որքանո՞վ եք հաշվի առնում նրանց շահերը, երբ սահմանում եք ձեր արտաքին քաղաքականությունը։

Արարատ Միրզոյան. Կա մի հետաքրքիր արտահայտություն, որը վերջին շրջանում շատ հաճախ է օգտագործվում ցանկացած հարաբերություն նկարագրելու համար` «ամեն ինչ բարդ է»։ Իրոք, մենք ունենք մեծ հայկական սփյուռք։ Նրանք մեր հարստությունն են, մեր հայրենակիցներն են։ Սակայն բոլորս պետք է հասկանանք նաև, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, և նրանց տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն այլ երկրներում բնակվող իրենց հայրենակիցների տեսակետների հետ։ Օրինակ՝ չեմ կարծում, որ Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում կամ Միացյալ Նահանգներում բնակվող հայերի շահերն ու պատկերացումները համընկնում են, օրինակ՝ Ռուսաստանում բնակվող հայերի շահերի և պատկերացումների հետ։ Եվ առավել կարևորն այն է, որ սփյուռքի հայերի այս տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն այն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, այստեղ ապրող հայերի տեսակետների, կարիքների ու շահերի հետ, որոնց հայրենիքն ու երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ 

Եվ քանի որ այսօր մենք անկեղծ քննարկում ենք վարում, ես շատ բաց կլինեմ։ Պետք է հասկանանք, որ սփյուռքի զգալի մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրանք ստիպված էին փախչել, ստիպված էին ապաստան կամ անվտանգ վայր գտնել այս տարածաշրջանից հեռու։ Այդ պատճառով սփյուռքում շատերը կարծում են, որ արժանի են և ցանկանում են տեսնել ավելի մեծ Հայաստան՝ պատմական Հայաստան, այն Հայաստանը, որը գոյություն է ունեցել, որն ունեցել է փառավոր անցյալ և հարուստ պատմություն, բայց որն այսօր արդեն երազանք է։ Դա իրական Հայաստանը չէ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում՝ այս կոնկրետ հարևանների հետ, և չենք ցանկանում ևս մեկ տասնամյակ, ևս մեկ դար կամ հազարամյակ անցկացնել` հարևանների հետ պատերազմելով, նոր սերունդներ կորցնելով մարտի դաշտում կամ տեսնելով, թե ինչպես են նրանք փախչում հակամարտությունից՝ ապաստան փնտրելով աշխարհի այլ վայրերում։ Այս իմաստով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեսակետներն ու կարիքները կարող են տարբերվել սփյուռքի հայերի տեսակետներից և պատկերացումներից։ Սա հետաքրքիր հարց է։ Սա հարց է, որը պետք է խորապես քննարկենք, խորապես հասկանանք և, իհարկե, գտնենք լուծումը։ Եվ ես բավականին վստահ եմ, որ այդ լուծումը գալիս է, որովհետև օրեցօր ավելի ու ավելի շատ նշաններ եմ տեսնում սփյուռքում, որ հայերը սկսում են հասկանալ, թե ինչի կարիքն ունի իրական Հայաստանի Հանրապետությունը, և մենք ավելի ու ավելի շատ աջակցող ձայներ ենք լսում սփյուռքից։

Սամիր Սարան․ Կարծում եմ՝ միշտ բավական նուրբ հավասարակշռություն է անհրաժեշտ՝ նրանց ներգրավելու այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար՝ լինի դա տեխնոլոգիան, ենթակառուցվածքները, ներդրումները կամ մասնավոր հատվածը, և միևնույն ժամանակ վարելու քննարկում այն մասին, թե ապագայի քաղաքականությունը որքանով կարող է տարբերվել այն Հայաստանի պատկերացումից, որը նրանք ձևավորել են իրենց պատմությունների ու հիշողությունների մեջ։ Սակայն ցանկանում եմ վերադառնալ իմ նախորդ հարցին։ Դուք նշեցիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսօր որքանո՞վ են քաղաքացիները հետաքրքրված արտաքին քաղաքականությամբ։ Որքա՞ն հետաքրքրություն են ցուցաբերում երիտասարդները կամ տարբեր հասարակական շերտերը Ձեր աշխատանքի նկատմամբ։

Արարատ Միրզոյան․ Հետաքրքրվածությունն առավել քան մեծ է։ Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի՝ երիտասարդներ, տարեցներ, բոլորը ներկայումս Հայաստանում մեծապես ներգրավված են արտաքին քաղաքականության հարցերում։ Սա թիվ մեկ թեման է, որը քննարկվում է խոհանոցներում, ցանկացած հավաքի ժամանակ, հանրային մակարդակում, որովհետև վերջին 3, 4, 5 տարիների ընթացքում Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցած մարտահրավերներն ու իրադարձությունները չափազանց կարևոր են եղել, իսկ այն ճանապարհը, որով անցել ենք, թեև դժվար, այնուամենայնիվ պահանջում է բոլորի ներգրավվածությունը։ Օրինակ՝ մենք՝ Հայաստանի Հանրապետության իշխող ուժը, ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, առաջարկում ենք Հայաստանի և հայ ժողովրդի համար բոլորովին այլ, անսովոր տեսլական։ Եվ այդ տեսլականը պետք է ընկալվի, հարմարեցվի և հավանության արժանանա Հայաստանի քաղաքացիների կողմից։ Հինգ տարի առաջ մենք անցկացրինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այդ մանդատը ստանալու համար։ Այժմ հունիսի սկզբին ունենալու ենք հերթական ընտրություններ։ Եվ գիտե՞ք, այս նախընտրական արշավի ընթացքում քննարկվող թիվ մեկ թեման խաղաղությունն է, խաղաղության օրակարգը։ Այսպիսով, բոլոր քաղաքական գործիչները, բոլոր քաղաքական ուժերը և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է կայացնեն իրենց որոշումն այն արտաքին քաղաքական հայեցակարգի վերաբերյալ, որը մենք առաջարկում ենք։

Սամիր Սարան․ Գիտեք, Հնդկաստանում մենք տեսնում ենք, որ երբ արտաքին քաղաքականության որևէ հարց է առաջանում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, հարևան երկրների կամ Մերձավոր Արևելքի հետ կապված, Twitter-ում հանկարծ հայտնվում են բազմաթիվ «փորձագետներ»։ Բոլորը կարծիք ունեն, բայց բոլորը նաև իրենց փորձագետ են համարում։ Եվ երբեմն բավական նուրբ հավասարակշռություն է պետք պահպանել՝ հանրության հետ հաղորդակցվելու և միաժամանակ երկրի համար ճիշտ որոշումներ կայացնելու միջև։ Այսպիսով, կա փորձագիտական կարծիք և կա հանրային կարծիք։ Ինչպե՞ս եք երբեմն հավասարակշռում այդ երկուսը։

Արարատ Միրզոյան․ Դե, Հայաստանում մենք ունենք երեք միլիոն քաղաքացի, և բոլորը փորձագետ են, երբ խոսքը վերաբերում է COVID-ին։ Բոլորը փորձագետ են արտաքին քաղաքականության հարցերում։ Ցանկացած թեմայի շուրջ բոլորը փորձագետ են, և մենք ունենք երեք միլիոն փորձագետ, ինչը 21-րդ դարի առանձնահատկություններից մեկն է։ Այս սոցիալական մեդիայի պայմաններում երբեմն նույնիսկ դժվար է տարբերակել իրական և առցանց կյանքերը, բայց սա է մեր ներկայիս իրականությունը։ Մյուս կողմից՝ սա նաև լավ է։ Ներգրավվածությունը միշտ լավ է։ Սա նաև ուղիղ ժողովրդավարության դրսևորում է։ Հին ժամանակներում Հին Հունաստանում կային ագորաներ, որտեղ մարդիկ հավաքվում և քննարկում էին հարցեր։ Հետագայում ունեցանք հանրաքվեներ և ընտրություններ, իսկ հիմա ունենք սոցիալական մեդիա։ Որոշ իմաստով սա նույնպես դրական երևույթ է։ Մյուս կողմից, հատկապես Հայաստանի համար, կա նաև օբյեկտիվ հիմք։ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսը պատահական չէ․ մենք Հայաստանում անցել ենք փոթորիկների միջով, այդ թվում՝ ներքին փոթորիկների։ Այս փոթորիկներից դուրս գալու ճանապարհը, որը մենք տեսնում ենք պետք է մանրամասն քննարկվի, և այդ որոշումը չպետք է լինի իշխող կուսակցության, վարչապետի, իմ կամ որևէ մեկ ուրիշի որոշումը։ Դա պետք է լինի ամբողջ հասարակության որոշումը: