Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ Գալջյան Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ Հյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել Սահմանադրությունում Սպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNN Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց
Հայաստան

Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները

Մայիսի 6-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն, հանդիպել շահառուների և կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
 
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սոցիալական ներառման ապահովման, կրթության իրավունքի իրացման համատեքստում խելամիտ հարմարեցումների տրամադրման, զբաղվածության հնարավորությունների երաշխավորման կարևորությանը, առողջապահական ծառայությունների, ինչպես նաև համայնքային և հանրային ենթակառուցվածքների մատչելիությանն առնչվող հարցերին։
 
Մասնակիցները բարձրացրել են ֆիզիկական միջավայրի՝ ներառյալ տրանսպորտի մատչելիության, բժշկական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովման, ինչպես նաև զբաղվածության և անկախ ապրելու իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերի հասանելիության խնդիրները՝ կապված անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ֆունկցիոնալության գնահատում անցնելու պարտադիր պահանջի կիրառման հետ։
 
Քննարկվել են նաև տեղեկատվական համակարգերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բացակայության հետ կապված հարցերը և դեպքերը։ Բարձրացվել է բուժաշխատողների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության հարցը։
 
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման գործիքակազմը՝ ընդգծելով այդ գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը։ Պաշտպանը նշել է, որ ոլորտը հաստատության առաջնահերթություններից է։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն նրանց անմիջական ներգրավվածության և կարիքների լիարժեք գնահատման պայմաններում։ Մեր առաջնահերթություններից է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, ունենա հավասար հնարավորություններ և արժանապատիվ կյանքի պայմաններ»,- նշել է Անահիտ Մանասյանը։
 
Պաշտպանը կարևորել է նաև կրթության ոլորտում, մասնավորապես մարդու իրավունքների կրթության համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ շարունակական և նպատակային պետական քաղաքականության իրականացումը։
 
«Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին՝ ընդգծելով հաստատության հետ համագործակցության կարևորությունը և գնահատելով անկախ ու ապաքաղաքական մարմնի դերը ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման հարցում։
 
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով վերջինիս կողմից բարձր մասնագիտական և էթիկական չափանիշների պահպանումն ու արդյունավետությունը։ Նա ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և կարևորել շարունակական համագործակցությունը։
 
Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրներն ամփոփվում են` դրանց լուծումներ գտնելու նպատակով։