Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին Հենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք է Նիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով

Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNN
Աշխարհ

ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ու Եվրոպայի խորհուրդը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մայիսի 6-ին անցկացրել են համատեղ աշխատաժողով, որին մասնակցել են ՀՌՀ-ին ընտրությունները լուսաբանելու հայտ ներկայացրած ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասական ճշմարտություն է, որ առանց էլեկտորալ դեմոկրատիայի ժողովրդավարություն չի լինում, և ինքը համոզված է, որ էլեկտորալ դեմոկրատիայի հիմքերից մեկն ազատ մեդիան է: «Մեդիան փնտրում է և բուն է դնում այնտեղ, որտեղ կա էլեկտորալ դեմոկրատիա, դա միանշանակ է։ Եվ մենք գոնե չենք կարող ասել, որ ազատ մամուլի և ազատ ընտրությունների համակարգ Հայաստանում չկա։ Մեր խնդիրն է այդ ազատ համակարգը պաշտպանել և օգտվել այդ ազատ համակարգի հնարավորություններից։ Այստեղ մեդիայի՝ հատկապես հեռարձակող մեդիայի աշխատանքը, որը գտնվում է կարգավորման տակ, որն ապահովում է քո սեփական երկրի օրակարգի սպասարկումը, անգնահատելի է»,- շեշտեց Հակոբյանը՝ հավելելով, որ մեդիան կատարում է հավաքական դիտորդի առաքելությունը՝ լինելով ընտրատեղամասերում, լուսաբանելով ընտրական պայքարը, լինելով ձայների հաշվարկման կենտրոններում, ապահովում է առաջինը թափանցիկությունը և երկրորդը՝ բարձրացնում ընտրությունների անցկացման լեգիտիմությունը։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի դիտարկմամբ՝ թեև ընտրությունները, իհարկե, որոշվում են քվեատուփի մոտ, ժողովրդավարական ընտրության իրական որակը կախված է այն տեղեկատվական միջավայրից, որտեղից քաղաքացիները ստանում են տեղեկատվություն և ձևավորում իրենց կարծիքները։

«Տեսալսողական մեդիան ունի առանձնահատուկ կարևոր դեր։ Այն օգնում է ապահովել, որ քաղաքացիները հասանելիություն ունենան ճշգրիտ, բազմազան և հավասարակշռված տեղեկատվության, և որ քաղաքական ուժերը մրցեն արդար և թափանցիկ պայմաններում։ Միևնույն ժամանակ, մեդիա միջավայրի առջև կանգնած մարտահրավերները դառնում են ավելի բարդ։ Ապատեղեկատվությունը, օտար տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունները, ատելության խոսքը, ինչպես նաև արհեստական բանականության չարաշահումը կարող են ազդել հանրային վստահության և ժողովրդավարական բանավեճի ամբողջականության վրա»,- ասաց Լոնգանգեն՝ ընդգծելով, որ այդ ռիսկերը հատկապես զգայուն են ընտրական ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը կարող է ազդել ոչ միայն ընկալումների, այլև մասնակցության, վստահության և գործընթացի լեգիտիմության վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էլ իր հերթին շեշտել է, որ խոսքի ազատությունը չի կարող վերածվել ամենաթողության: «Մայիսի 4-ին ընդունված կարգը մշակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ, և տեսալսողական մեդիային հնարավորություն է տալիս առաջնորդվելու հստակ չափանիշներով, հատկապես անթույլատրելի բովանդակություն պարունակող քարոզչական հոլովակների դեպքում։ Քարոզչության ընթացքում պետք է պահպանվեն հավասար և ոչ խտրական պայմաններ։ Եթե մեդիան ծառայություն է մատուցում մեկ քաղաքական ուժի, ապա նույն պայմաններով պետք է պատրաստ լինի այն մատուցել նաև մյուսին»,- հայտնեց նա։

Այնուհետև ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը ու ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեցին հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կիրառվող իրավական կարգավորումները և իրավախախտումների արձանագրման հարցերը, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, որ պարագայում տեսալսողական մեդիածառայություն մատուցողը կարող է մերժել նախընտրական քարոզարշավի տեսանյութերը, նախընտրական գովազդի իրազեկումը, ինչպես նաև լրագրողների վարքագծի կանոնները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Աշխատաժողովին առցանց ձևաչափով ելույթ ունեցավ նաև ԵԽ Խոսքի ազատության համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու Էվանգելիա Վասալուն, որից հետո ԵԽ միջազգային փորձագետ Իվա Նենադիչն առցանց ներկայացրեց

արհեստական բանականության կողմից ստեղծված կոնտենտի, ապատեղեկատվության խնդիրները։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ընթացքում տեսալսողական մեդիայի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը: