Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել Կարեն Ղազարյանը
Մարզահամերգային համալիրի տնօրեն է ընտրվել «Շարմ հոլդինգ»-ի տնօրեն Կարեն Ղազարյանը, այդ մասին տեղեկացանք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր առավոտյան 11-ին սկսվեց և ժամը 20:00-ին-ին ավարտվեց Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը։ Ստացվել էր 24 հայտ, ներկայացել էին 21 հոգի, որոնցից մեկը ընթացքում հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր բալեր ստացավ և ընտրվեց Կարեն Ղազարյանը։ Շնորհավորում եմ պարոն Ղազարյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։
Հաջորդ հինգ ամենաբարձր բալեր ստացած թեկնածուներին առաջարկվեց կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ Նույն առաջարկն արեցի նաև մեր այսօրվա հանձնաժողովի անդամներից տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին և ՄՀՀ ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվեցին իրենց համաձայնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ նաև բոլոր թեկնածուներին մրցակցության և հրաշալի գաղափարների համար»,-գրառման մեջ նշել է Նարեկ Բաբայանը:
Կարեն Ղազարյանը ևս սոցցանցի իր էջում անդրադարձել է նոր գործունեությանը՝ շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին ու նախագահին:
«Շնորհակալություն Հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը», - գրել է նորընտիր տնօրենը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով