Յամալում հայ բժիշկը փրկել է ՃՏՊ-ից տուժածին՝ նախքան «շտապօգնության» ժամանելը
«Նոյաբրսկի ԿՔՀ»-ի գլխավոր բժշկի տեղակալ, բարձրագույն կարգի մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Հարությունյանցը հունվարի 19-ին փրկել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած տղամարդուն, հաղորդում է «МК Ямал»-ը:
Անցած հանգստյան օրերին Հարությունյանցը որոշում է գնալ Կոգալիմ, որպեսզի երեխաների հետ այցելի օվկիանիում: Սակայն, Կարամովսկու ՃՊԾ պահակակետի մոտ ուղեւորությունն անսպասելիորեն ընդհատվում է․ մայրուղում վթար էր եղել։
«Մենք տեսանք ճանապարհին պառկած տղամարդու, որը գլուխը խոնարհել էր մեքենայի անիվի վրա: Ոչ հեռու կանգնել էին մյուս անհանգստացած վարորդները: Մենք մոտեցանք տուժածին: Նախեւառաջ ես ուսումնասիրեցի նրան եւ համոզվեցի, որ գանգ-ուղեղային վնասվածք չկա: Վնասվել էին ուսը եւ ազդրը», - պատմել է Հարությունյանցը:
Ուսի մոբիլիզացիա անելով՝ բժիշկը անմիջապես զանգել է 112 համարին՝ արտակարգ իրավիճակների ծառայություն՝ պարզելու համար, թե երբ կհասնի «շտապօգնությունը»: Նա նաեւ խնդրել է օպերատորներին՝ կապվել շտապօգնության բուժակի հետ`իմանալու համար , թե որ քաղաքից է գալու բուժօգնությունը: Եվ կողմնորոշվել է, թե ինչպես պետք է գործել՝ տուժածին օգնելու համար:
«Այդ օրը ցուրտ եղանակ էր՝ մինուս 20 աստիճան՝ քամու ուժգնությամբ: Ցուրտը խիստ վտանգավոր է նման վնասվածքի դեպքում․ տղամարդը միաժամանակ ուներ վնասվածքներ եւ արյան կորուստ: «Շտապօգնության» բուժակը մեզ հետ կապեց եւ նշեց ժամանման ժամանակը`մոտավորապես մեկուկես ժամ: Այդ ժամանակ ես առաջարկեցի գործողությունների այսպիսի տարբերակ՝ եթե ընթացիկ տրանսպորտ լինի, տուժածին դրանով կբերենք եւ դուրս կգանք ձեզ ընդառաջ։ Այդպես ավելի տաք կլինի, եւ հիվանդին ավելի արագ հիվանդանոց կհասցնենք», - ասել է Հարությունյանցը:
Այնուամենայնիվ, մի քանի փորձից հետո, բժիշկը եւ նրան օգնող վարորդները փոխեցին որոշումը: Մարդու վնասվածքները թույլ չտվեցին նրան ապահով կերպով տեղափոխել մեքենա: Մարդիկ սկսեցին իրենց մոտ փնտրել տաք հագուստ եւ օթոց:
«Տղամարդուն փաթաթեցինք եւ տաքացրինք: Տեղեկացրինք «շտապօգնության» անձնակազմին, որ, ցավոք, նրանց ընդառաջ ելնել չենք կարող: Բժիշկները պատասխանեցին, որ իրենք արդեն մոտ են պատահարի վայրին: Եվ մենք պետք է նրանց մեր հարգանքի տուրքը մատուցենք՝ նրանք շատ արագ տեղ հասան: Երբ ժամանեցին, ես երբեք այդպես չէի ուրախացել «շտապօգնության» գալով։ Ես տուժողին հանձնեցի հուսալի ձեռքերի մեջ, հաջողություն մաղթեցի եւ գնացի», - ավարտեց իր պատմությունը է Նոյաբրսկի քաղաքային կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը:
Նրա խոսքերով, իրավիճակի հետ կապված միայն իր փոքրիկ աղջիկն իրեն դիտողություն արեց՝ կատակելով, թե իրեն խոստացել էին ձկներ ցույց տալ, բայց վթար ցույց տվեցին։ Բժիշկն ինքն իր արարքում ոչ մի առանձնահատուկ բան չի տեսնում։
Միաժամանակ «Նոյաբրսկի ԿՔՀ» -ի մամլո ծառայությունից «МК Ямал» -ին հաղորդել են, որ ճանապարհային պատահարից տուժած տղամարդն ապաքինվում է։ Շաբաթ օրը, հունվարի 19-ին նրան բերել էին ծանր վիճակում: Այժմ նրա վիճակը գնահատվում է բավարար:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով