ԱՄՆ-ը ավարտել է իրաք-սիրիական սահմանի վրա ռազմակայանի շինարարությունը
Միացյալ Նահանգներն ավարտել են ռազմաբազայի կառուցումը Իրաքի եւ Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող իրաքյան Անբար նահանգի արևմուտքում: Այս մասին, տեղական իշխանություններին հղում անելով, հաղորդում է Akhbar Al Iraq լրատվական պորտալը։
«ԱՄՆ-ի զինծառայողները ռազմաբազա են կառուցել Մալիխի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին տեղակայված Ալ-Քաիմ քաղաքի մոտ», - պորտալը մեջ է բերում բարձրաստիճան զինվորական Ահմեդ Ալ-Մահալավիի խոսքերը: «Բազան տեղակայվել է Սիրիայի հետ սահմանը վերահսկելու համար և ապահովելու անհրաժեշտ պաշտպանություն՝ այդ տարածքում տեղակայված ԱՄՆ զորքերի համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) զբաղվում է օրինագծի նախապատրաստմամբ, որը կպարտավորեցնի բոլոր օտարերկրյա ուժերին 2019 թվականի կեսերին թողնել երկիրը:
Արաբական ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 5,5 հազար մարդ: Նրանք տեղակայված են Բաղդադում (Ալ-Թաջիի եւ Վիկտորիի ռազմաբազաները), արևմտյան Անբար նահանգում (Աքին ալ Ասադ եւ Ալ-Հաբանիա), Նայնավի հյուսիսում (Ալ Քայարան՝ Քիրքուքի Ռինջ ռազմաբազայում և Բալյադ ալ-Ջավիան՝ Սալահ ալ-Դինում), ինչպես նաև բանակային համալիր է գտնվում Էրբիլում՝ քրդական ինքնավարության վարչական մայրաքաղաքում, հաղորդում է ТАСС-ը:


















































ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում