ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ արաբական պետությունները ծածկեն Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ԱՄՆ նախագահն այդ գաղափարի մասին ապագայում հավանաբար ավելի շատ կխոսի:
Սրա նախադեպը կա․ 1990-ականների Պարսից ծոցի պատերազմում արաբական պետությունները հոգացել են ամերիկյան ռազմական ծախսերի զգալի մասը։
Հինգ արաբական երկրներ (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ և Սաուդյան Արաբիա) արդեն իսկ թույլատրել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքը և ռազմաբազաները Իրանի դեմ գործողությունների համար։
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ ուժեղացնելու հարվածները Իրանի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Պենտագոնն արդեն հարցում է ներկայացրել ավելի քան 200 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման համար՝ Իրանի դեմ ռազմական արշավը շարունակելու նպատակով։
Թրամփի վարչակազմն այս քայլը դիտարկում է որպես դաշնակիցների միջև «բեռի բաշխման» ռազմավարության մաս, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի հարձակումները վնասում են հենց այդ տարածաշրջանի երկրների տնտեսությանը:


















































ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
ԱՄՆ-ը Էկվադորի հետ համատեղ գործողություն է սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ
The Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները