Ամեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար. Տեր Հեթում
Այսօր Մեծ Պահքի 43-րդ օրն է՝ Ավագ Երեքշաբթի։ Մեր խորհրդածության նյութը Մատթեոսի Ավետարանի 24.1–26.2 համարներն են, և հատկապես՝ տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13), որը դառնում է այս օրվա հոգևոր առանցքը։ Այս մասին գրել է Տեր Հեթում քահանան:
Քրիստոսի խոսքը այստեղ դառնում է առավել անձնական ու ներհայեցողական։ Եթե նախորդ հատվածում խոսվում էր ժամանակների նշանների մասին, ապա տասը կույսերի առակը մեզ ներս է տանում՝ մարդու սրտի խորքը։ Հինգը իմաստուն էին, հինգը՝ հիմար։ Սակայն տարբերությունը արտաքինում չէր. բոլորն ունեին լամպեր, բոլորն էին սպասում փեսային։ Տարբերությունը ներսում էր՝ յուղի մեջ, որը խորհրդանշում է հոգևոր կյանքը, հավատքի կենդանությունը, սիրո ջերմությունը:
Այս առակը բացահայտում է մի խոր ճշմարտություն․ հնարավոր է լինել հավատքի մեջ՝ բայց առանց կյանքի։ Հնարավոր է ունենալ «լամպ», այսինքն՝ ձև, ավանդույթ, պատկանելություն, բայց չունենալ «յուղ»՝ ներքին լույսը, որը պահպանում է այդ հավատքը կենդանի։
Փեսայի ուշանալը խորհրդանշում է ժամանակը, որի մեջ մարդը հաճախ թուլանում է, քնում, մոռանում իր կոչումը։ Սակայն ճշմարտության պահը անխուսափելի է․ «Ահա՛ փեսան գալիս է»։ Եվ այդ պահին արդեն հնարավոր չէ փոխառել ուրիշի լույսը։ Ամեն մարդ պատասխանատու է իր ներսի լույսի համար։
Փիլիսոփայական առումով այս առակը խոսում է անձնական գոյության անդառնալիության մասին։ Կան որոշ պահեր կյանքում, երբ ընտրությունը դառնում է վերջնական։ Մարդը չի կարող անվերջ հետաձգել իր արթնացումը, իր դարձը, իր հանդիպումը Աստծո հետ։
Ավագ Երեքշաբթին մեզ կանգնեցնում է այս հարցի առաջ․ արդյո՞ք իմ լամպը վառված է։
արդյո՞ք իմ ներսում կա այն յուղը, որը պահպանում է լույսը՝ նույնիսկ մթության մեջ։
Քրիստոսի պատգամը պարզ է, բայց խորը․ «Արթո՛ւն եղեք»։ Արթուն լինելը նշանակում է ապրել գիտակցությամբ, ապրել ներկայությամբ, ապրել Աստծո հետ հարաբերության մեջ, ոչ թե վաղվա հույսով, այլ՝ այսօրվա իրականությամբ։
Թող այս օրը մեզ համար դառնա ներքին վերանորոգման պահ, որպեսզի մեր լույսը չմարի, և երբ հնչի փեսայի գալստյան ձայնը, մենք լինենք նրանց մեջ, ովքեր պատրաստ են՝ մտնելու հավերժական խնջույքի մեջ։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է