Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ իրանական անօդաչուի գրոհից հետո քուվեյթական նավթատարի վրա հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Դուբայի էմիրության մամուլի գրասենյակը X սոցիալական հարթակի իր էջում հաղորդել է, որ արտակարգ արձագանքման խմբերը «հաջողությամբ մարել են քուվեյթական Al Salmi նավթային լցանավի հրդեհը»։
«Համապատասխան թիմերը շարունակում են գնահատել իրավիճակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», - նշել են մամուլի գրասենյակում։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, և անձնակազմի բոլոր 24 անդամներն անվտանգ են։
Ավելի վաղ Քուվեյթի պետական լրատվական KUNA գործակալությունը հաղորդել էր, որ Դուբայի նավահանգստում գտնվող լցանավը գրոհի է ենթարկվել իրանական անօդաչուի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նավի կորպուսը, և նավի վրա հրդեհ է բռնկվել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)