ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարել է, որ Թեհրանը, Եմենի հութիները և այլ դաշնակից խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերը և քաղաքացիներին, այդ թվում՝ ընկերությունները և հաստատությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է նոյեմբերի 25-ին Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Դեսպանությունը զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։ «Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը», - նշված է հայտարարության մեջ։
Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանը և պատրաստվել չվերթերի հնարավոր չեղարկման և օդային տարածքի փակման։
Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է բարձր զգոնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Իրանը հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ակտիվների վրա։ Բացի այդ, Եմենի հութիները հարվածել են Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի աշտարակին, որի հետևանքով, ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության, վիրավորվել է 11 մարդ։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Թեհրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, և որ հարձակումը հրդեհ է առաջացել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզում