Այվազովսկու Վենետիկը գիշերը կտավը Լոնդոնում վաճառվել է 1,3 մլն եվրոյով
Նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը. Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով (1,3 մլն եվրո): Արվեստի այս գործի նախնական գինը 500 000 - 700 000 ֆունտ ստեռլինգ էր:
Այվազովսկին այն նկարել է 1862 թվականին։ Շրջանակի վրա մոմե կնիքի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ նկարը մի ժամանակ մաքսային ստուգում է անցել Տրիեստում, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության մաս էր կազմում:
«Հնարավոր է, որ կտավը նավով տեղափոխվել է նկարչի հայրենի քաղաք Թեոդոսիայից Տրիեստ, իսկ այնտեղից՝ Եվրոպա, ցուցադրության համար»,- ասվում է Sotheby's կայքում:
«Վենետիկը գիշերը» կտավը ձեռք է բերել էստոնացի հավաքորդն ու հնաոճ իրերի վաճառողը։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ