Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպական ուսանողական միության խորհրդի նիստ պոլիտեխնիկական համալսարանում Մաքսային կարգավորումներ և արտաքին կապեր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Աշխարհի ամենաոճային տղամարդը Հրդեհ Դարպաս բնակավայրում Հայաստանը խորացնում է կապերը SpaceX-ի հետ Շոկոլադ` նիհարելու համար Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար Սոչիում օտարերկրյա գործակալներին արգելել են պարաշյուտով թռչել Էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ ՀՀ տարածքում ընկերությունը շրջանառության մեջ է դրել նիկոտին պարունակող արտադրանքներ, որոնք չեն ունեցել սերտիֆիկատ. ՇՎՏՄ Եվրաքվե նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակին

Եվրոպական ուսանողական միության խորհրդի նիստ պոլիտեխնիկական համալսարանում Մաքսային կարգավորումներ և արտաքին կապերԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱշխարհի ամենաոճային տղամարդըՀրդեհ Դարպաս բնակավայրումԳյուղի դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռшկան բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբՀայաստանը խորացնում է կապերը SpaceX-ի հետԳերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերելՇոկոլադ` նիհարելու համարՍպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համարՍոչիում օտարերկրյա գործակալներին արգելել են պարաշյուտով թռչելԷներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներՀՀ տարածքում ընկերությունը շրջանառության մեջ է դրել նիկոտին պարունակող արտադրանքներ, որոնք չեն ունեցել սերտիֆիկատ. ՇՎՏՄԵվրաքվե նախաձեռնությունն արժանացել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2026 թ. մրցանակինԿԲ-ն հանրային քննարկման է դրել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագիծըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումԸնտանեկան բռնության ենթարկված անձանց համար կգործի անվճար և շուրջօրյա թեժ գիծՀամաշխարհային բջջային կոնգրես 2027. հայտերի ընդունումԱռատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՍաուդյան ակումբը հաղթանակ է տարել 2։1 հաշվովԴիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերըՊուտինը գիտի, որ իր իշխանության վերջը գալու է. Բորիս ՋոնսոնԱյսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրըՀունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՇվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին հայտարարել են անցանկալի անձԻրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվարՇիրակի քրեական ոստիկանները բացահայտեցին Արթիկում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ)Հայաստանի Հանրապետության կառավարությունն արժանացել է Հանրային կառավարման 2026 թվականի մրցանակաբաշխության հատուկ ճանաչմանԱրքայազն Ուիլյամն այցելել է Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլՎանաձորում Opel Zafira-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայիԼեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասինՌեալը սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍՎ–ինՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք համաժողովին Քրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)Տելեգրամում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվՈստիկանությունը պետք է կարողանա անհետաձգելի միջամտության որոշում կայացնել Արսենալը սեփական հարկի տակ ընդունել էր ԲորուսիայինՔրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողինՏելեգրամյան կեղծ օգտահաշիվ է ստեղծվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի անունովԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերինՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքերՌուսաստանը չի կարողանա հաղթել Ուկրաինային և խաթարել նրա անկախությունըԻ՞նչ պատիժ կսահմանվի Huawei-ի նկատմամբՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքիՋեյ Ջեյքոբսի հետ, քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը․ ՄկրտչյանԾնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումԵռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը դեռևս սահմանված չէԱտամները բուժելու դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք
Գիտություն

Համաշխարհային բջջային կոնգրես 2027. հայտերի ընդունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հայտարարում է 2027 թվականի մարտի 1-4-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2027» (Mobile World Congress Barcelona 2027) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարի ներքո մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«MWC Barcelona-ն աշխարհում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային միջոցառումներից է, որը կազմակերպում է Բջջային կապի համաշխարհային համակարգի ասոցիացիան (GSMA)։ Այն մեկ հարթակում համախմբում է բջջային կապի օպերատորների, տեխնոլոգիական ընկերությունների, նորարարական լուծումներ մշակող կազմակերպությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների ներկայացուցիչների։ Ցուցահանդեսի 2027 թվականի օրակարգի առանցքային ուղղություններն են կապի ցանցերի զարգացումը, արհեստական բանականության կիրառումը, ինքնավար ձեռնարկությունների ձևավորումը, թվային վստահությունն ու նոր սերնդի տեխնոլոգիաները։

Նախարարության նպատակն է ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարով ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը, խթանել տեղական ընկերությունների արտադրանքի և լուծումների միջազգային առաջխաղացումը, նպաստել արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը և միջազգային գործարար կապերի հաստատմանը։

Ցուցահանդեսին մասնակցությունը նախատեսվում է երկու ձևաչափով՝ որպես ցուցադրող և այցելու։ Հայտադիմումը բաց է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված և կամ գործունեություն ծավալող անհատների համար։ Հայտադիմում լրացնելիս հարկավոր է ընտրել մասնակցության նախընտրելի ձևաչափը։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ հետևյալ հղումով:

Նախարարության կողմից կապահովվեն ցուցահանդեսային տարածքի վարձակալության և տաղավարի կառուցապատման ծախսերը, ինչպես նաև մրցութային ընտրությունն անցած կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ցուցահանդեսի մուտքի տոմսերի արժեքը։ Մասնակից կազմակերպություններն ինքնուրույն կհոգան գործուղման հետ կապված մյուս ծախսերը, այդ թվում՝ ավիատոմսերի, Իսպանիայի մուտքի արտոնագրի և կեցության ծախսերը։

Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ միջոցառման պաշտոնական կայքից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։