Այսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը, հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը օրվա կապակցությամբ։
Այսօր նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը։
«Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հատկապես մտահոգիչ են այն հասարակական կարծրատիպերն ու խտրական ընկալումները, որոնք հաճախ նպաստում են բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը և բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության խոչընդոտմանը։ Ցավալի է, որ այդպիսի տեսակետներ հաճախ տարածում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ` այդպիսով նպաստելով բռնության նկատմամբ հանդուրժողականության խորացմանը:
Ողջունելի են այս փուլում ոլորտի իրավական կարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և բռնության կանխարգելման ու աջակցության հասանելի մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ արշավները։
Այս համատեքստում անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես իրավական պատշաճ կարգավորումների առկայություն, այնպես էլ հետևողական աշխատանք՝ ուղղված գենդերային հավասարության մշակույթի ձևավորմանը, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ինչպես նաև մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։
Առանձնահատուկ նշանակություն ունի բռնության ենթարկված անձանց համար աջակցության և պաշտպանության արդյունավետ, հասանելի ու վստահելի մեխանիզմների ապահովումը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից կամ այլ հանգամանքներից, կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանված զգա և վստահ լինի, որ իր բարձրաձայնած խնդիրը կստանա պատշաճ արձագանք։
Միաժամանակ, խնդրի արդյունավետ լուծումը ենթադրում է բոլոր դերակատարների հետևողական ու համակարգված համագործակցություն։
Կարևոր է նաև ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, որպեսզի բռնության յուրաքանչյուր դեպք ստանա ժամանակին, համարժեք և արդյունավետ արձագանք։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը համարում եմ իմ գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։
Կանանց նկատմամբ բռնության վերացումը միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց չէ։ Այն իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է։ Այս պայքարում անտարբերությունն ու լռությունը տեղ չունեն։ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ բռնությունն անընդունելի է, իսկ յուրաքանչյուր կնոջ և աղջկա իրավունքներն ու արժանապատվությունը՝ պաշտպանված»,- ասված է ուղերձում։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ