Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ղեկավարին հայտարարել են անցանկալի անձ
Շվեյցարիայի կողմից հյուսիսկորեական մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ֆոնին Փհենյանը փակում է Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը և երկրից արտաքսում դրա ղեկավարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությանը։
«ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցչին մեր երկրում հայտարարել է անցանկալի անձ և պահանջել լքել ԿԺԴՀ տարածքը 48 ժամվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Պակ Հյոն Սուն Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի ներկայացուցիչ Աստյեր Սիլվայնին է փոխանցել նոտա՝ պահանջելով փակել դիվանագիտական ներկայացուցչությունը և լքել երկիրը։ Որոշման պատճառ է նշվել «Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների բացահայտ թշնամական գործողությունը», մասնավորապես՝ ԿԺԴՀ-ի Սոնդովոնի միջազգային մանկական միութենական ճամբարը պատժամիջոցների ցանկում ներառելը։
Նոյեմբերի 24-ին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, հայտարարել էր, որ Շվեյցարիայի սահմանած պատժամիջոցներից հետո խորհուրդ կտա Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությանը փակել այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Սոնդովոնի միջազգային մանկական միութենական ճամբարը գտնվում է Ճապոնական ծովի ափին՝ Վոնսան քաղաքում։ Այն ընդունում է տարբեր երկրների երեխաների, այդ թվում՝ Ռուսաստանի։ Ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Մեծ Բրիտանիան՝ 2026 թ. մայիսից, Եվրամիությունը՝ 2026 թ. սեպտեմբերից, և Շվեյցարիան՝ 2026 թ. նոյեմբերից։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ