Հայաստանի Հանրապետության կառավարությունն արժանացել է Հանրային կառավարման 2026 թվականի մրցանակաբաշխության հատուկ ճանաչման
Հայաստանի Հանրապետության կառավարությունն արժանացել է Հանրային կառավարման 2026 թվականի մրցանակաբաշխության հատուկ ճանաչման՝ «Մասնակցային բյուջետավորման և քաղաքացիական մշտադիտարկման Հայաստանի փոխակերպող մոդելը» նախաձեռնության մշակման և իրականացման համար։
Այս ճանաչումը կարևորում է քաղաքացիների մասնակցության ընդլայնման և որոշումների կայացման առավել ներառական, մասնակցային ու քաղաքացիների կարիքներին արձագանքող գործընթացների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
«Այս ձեռքբերումը ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ գործընկերների շարունակական ու համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նրանց համագործակցությունը նպաստում է առավել թափանցիկ, մասնակցային և մարդակենտրոն կառավարման զարգացմանը։
Այս շարունակական ջանքերին աջակցել են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունները՝ GIZ-ի միջոցով՝ նպաստելով պետական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղաքացիների արդյունավետ ներգրավմանը։
Շնորհավորում ենք այս կարևոր ձեռքբերման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին և մաղթում նոր հաջողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ