Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Շվեյցարական Ժնև քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ:
Մեկնարկային պարտիայում սպիտակ խաղաքարերով էր Ժավոխիր Սինդարովը: Պարտիան ձգվել է մոտ 5 ժամ ու եզրափակվել 38-րդ քայլին:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից: Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։ Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266562


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է