Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետային սահմանափակում չկա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետային սահմանափակում չունի։ New York Post-ին տված հարցազրույցում նա ծիծաղով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությանը, թե ամերիկյան կողմը ձգտում է խաղաղության համաձայնագիր կնքել մինչև հունվարի սկիզբ։
Թրամփը նշել է, որ կցանկանար հակամարտությունն ավարտել հենց այսօր, սակայն «տանգո պարում են երկուսով», իսկ Մոսկվայի և Կիևի՝ համաձայնության գալու պատրաստակամությունը փոխվում է օրեցօր։
Ավելի վաղ Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվեն Ուիթքոֆը պնդում են գործարքն ավարտել հնարավորինս արագ՝ իդեալական դեպքում մինչև հունվար, ինչը Ռուսաստանի պատրաստակամության բացակայության պայմաններում Կիևից լուրջ զիջումներ է պահանջում։
Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ եթե մինչև 2026 թվականի վերջ Վաշինգտոնին չհաջողվի Մոսկվային համոզել դադարեցնել պատերազմը Կիևի համար ընդունելի պայմաններով, հունվարին Ուկրաինան կդիմի ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմին՝ ռազմական օգնության խոշոր փաթեթ և հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ ստանալու խնդրանքով։
Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տան շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ հունվարի սկզբին Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունն անցնելու է դեմոկրատներին, ինչը զգալիորեն կնվազեցնի հանրապետականների ազդեցությունը։
Պարբերականի զրուցակիցների գնահատմամբ՝ Վաշինգտոնն ուժեղ ճնշում է գործադրում Կիևի վրա՝ տարածքային զիջումների հասնելու նպատակով, ինչն ուկրաինացի պաշտոնյաները կապում են նաև Starshield արբանյակային կապի արագության սահմանափակումների և Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումների հետ։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ