Իսկ դուք գիտեք ինչ է եղել կամ ովքեր են ծնվել հունվարի 25-ին
Հունվարի 25-ին քիչ հիշարժան իրադարձություններ չեն եղել: Ծնվել են նաեւ շատ նշանավոր մարդիկ
Իրադարձություններ
41՝ Սենատը սպանված Կալիգուլայի քեռի Կլավդիոսին հռչակում է կայսր։
1479՝ ավարտվում է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը։
1533՝ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան։
1554՝ Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը հիմնադրվում է Սան Պաուլու քաղաքը։
1835՝ տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերայի առաջնախաղը։
1858՝ առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը։
1922՝ Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։
1924՝ Տեղի ունեցավ առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա)
1981՝ Մահվան է դատապարտվում Մաո Ցզե Դունի այրին՝ Չժանգ Չինը
2010՝ եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի օդանավը ենթարկվեց վթարի, զոհվեց ամբողջ անձնակազմը՝ 82 հոգի։
2011՝ Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ։
2013՝ Վենեսուելայի Բարքիսիմեթո քաղաքի բանտում սպանվում է 50 և վիրավորվում՝ 120 բանտարկյալ։
Ծնունդներ
1723՝ Կլերոն (իրական անունը՝ Կլեր ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ), ֆրանսիացի դերասանուհի (վ. 1803)։
1736՝ Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)։
1759՝ Ռոբերտ Բըրնս, հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ (վ. 1796)։
1860՝ Չարլզ Քըրթիս, ԱՄՆ 31րդ փոխնախագահ (1929—1933 թթ.)
1874՝ Սոմերսոթ Մոեմ (անգլ.՝ William Somerset Maugham), անգլիացի գրող (մ. 1965)
1882՝ Վիրջինիա Վուլֆ, անգլիացի կին գրող
1886՝ Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի նշանավոր դիրիժոր, երգահան (վ. 1954)։
1891՝ Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (վ. 1959)։
1894՝ Միխեիլ Ճիաուրելի, վրացական սովետական կինոյի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, և ուսուցիչ (վ. 1974)։
1901՝ Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956), Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1944)։
1910՝ Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)։
1912՝ Շավարշ Սիմոնյան, հայ ակադեմիկոս, մանկավարժ, հասարակական և պետական գործիչ (վ. 1947)։
1928՝ Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ։
1938՝ Վլադիմիր Վիսոցկի, ռուս բանաստեղծ, երգիչ (վ. 1980)։
1942՝ Էյսեբիո (իրական անունը՝ Էուզեբիու դա Սիլվա Ֆերեյրա), ծագումով մոզամբիկցի, պորտուգալացի նշանավոր ֆուտբոլիստ, հարձակվող (վ. 2014)։
1950՝ Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ։
1952՝ Ավետիք Ավետիսյան,հայ նկարիչ
1980՝ Չավի Էռնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող։
1975՝ Էնդի Խաչատրյան, ամերիկահայ ռոք-երաժիշտ և Դիջեյ։
1978՝ Արտակ Ալեքսանյան, հայ լրագրող և հաղորդավար, «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրեն։
1981՝ Ալիշա Քիզ, ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահա։
1984՝ Ռոբինիո (իրական անունը՝ Ռոբսոն դե Սոուզա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է Միլան ակումբում և Բրազիլիայի ազգային հավաքականում։
1985՝ Թինա Կարոլ, ուկրաինացի երգչուհի և դերասանուհի։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով