Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն
Ուրուգվայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը: Ինչպես հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հաջորդել է պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանի կողմից կազմակերպված ընդունելությունը։
Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Բոլիվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը, խորհրդարանականներ, մի շարք երկրների պատվավոր հյուպատոսներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում կարևորել է Ուրուգվայի առավել զարգացած և զբոսաշրջային կենտրոններից մեկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր կամուրջ կդառնա երկու երկրների միջև և խթան կհանդիսանա առևտրատնտեսական, մշակութային, կրթական ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար:
Նշվում է, որ ելույթներով են հանդես եկել նաև Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը և պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը:


















































Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում