Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները
Հայաստան

ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն

Քաղաքացիակենտրոն մոտեցում, արագ արձագանք, 24/7 ռեժիմով հասանելիություն․ Սրանք «112» միասնական հեռախոսահամարի գործունեության հիմնարար սկզբունքներն են, պետության և քաղաքացու միջև վստահության կամուրջ, որը միավորում է օգնությունը, պատասխանատվությունն ու օպերատիվ գործելակերպը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 16-ին այցելել է նորաստեղծ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ փետրվարի 15-ից գործարկվել է միասնական հեռախոսահամարը, միավորելով ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը՝ ապահովելով արագ և համակարգված արձագանք։
 
Նախարար Սարգսյանը ծանոթացել է կենտրոնում կիրառվող տեխնիկական լուծումներին, ահազանգերի ընդունման, մշակման և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման գործընթացներին, հետևել քաղաքացիներին տրվող խորհրդատվության ընթացքին և կարգախմբերի շարժընթացին՝ կարևորելով համակարգի արագ ու թիրախային արձագանքը։
 
Արփինե Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման և գործունեության մեկնարկի առթիվ ՆԳ նախարարը շնորհավորել է կենտրոնի անձնակազմին՝ ընդգծելով, որ կառույցի ձևավորումը նախարարության ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է։ Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության հիմքում դրված է «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությունը, և անհրաժեշտ է գործել հենց այդ փիլիսոփայությամբ՝ ապահովելով անխափան, համակարգված և արդյունավետ աշխատանք։
 
«112-ը պարզապես նոր հեռախոսահամար չէ, այլ ահազանգի կառավարման ու արձագանքման տեսանկյունից գաղափարական նոր մոտեցում»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ կարևորելով ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում տարբեր սցենարների վրա հիմնված ահազանգերի մոդելավորման կիրառումը, արձագանքման ժամանակի կրճատումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործընթացների լավարկման հնարավորությունները։
 
ՆԳ նախարարը նշել է, որ յուրաքանչյուր ահազանգ, անկախ ծագման վայրից, ունի հավասար կարևորություն՝ ընդգծելով, որ կենտրոնի անձնակազմը պետք է պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի բոլոր զանգերի նկատմամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկում։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը՝
 
ՆԳՆ կրթահամալիրի հետ կազմակերպելով շարունակական վերապատրաստումներ։ Նա նաև կարևորել է իրազեկման միջոցառումների ակտիվացումը, որոնց նպատակը հանրության համար «112» միասնական հեռախոսահամարը հնարավորինս կարճ ժամկետում ճանաչելի դարձնելն է։
 
ՆԳ նախարարն ընդգծել է նաև շտապօգնության կանչերի համակարգի ինտեգրմանը նախապատրաստվելու կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ՝ ծառայությունների առավել արդյունավետ և միասնական գործարկումն ապահովելու նպատակով։
 
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ձևավորման գործընթացի պատասխանատուներին՝ ՆԳ նախարարը առանձնահատուկ կարևորել է մասնագիտական թիմի կատարած ծավալուն աշխատանքը։
 
112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը վստահության և աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարին՝ հավաստիացրել է, որ կենտրոնի անձնակազմը պատրաստ է պատշաճ կատարել իր գործառույթները՝ ապահովելով արագ արձագանքում: