Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Որքա՞ն մեծ պետք է լինի քո եւ ժողովրդի մինչեւ առկա անդունդը, որ մտածես, թե կարող ես նրանց հեշտությամբ խաբել։ Որքա՞ն պետք է անծանոթ լինես մի ժողովրդի, որից ուզում ես քվե ակնկալել, որ քեզ թվա, թե ինչ ասես, պետք է հավատան։
Հովհաննես Թումանյանին մի փոքր խմբագրած, օրերս ստացվեց ճիշտ այս պատկերը. «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, տեսախցիկով ու միկրաֆոնով Տեղ գյուղ գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք․․․»։
Գնաս հասնես Տեղ գյուղ եւ ի լուր աշխարհի հայտարարես՝ Տեղ համայնքում անորոշություն է, առանց երաշխիքների խաղաղությանը մարդիկ չեն հավատում։
Իհարկե, դժվար չէ կռահել, թե երաշխիք ասելով ինչ նկատի ունեն, բայց ամենահզորն այն է, որ երեք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նախագահի ստորագրոթյունը երաշխիք չեն համարում, ու դեռ հավակնում են հայտնվել քաղաքական դաշտում ու անգամ իշխանություն վերցնել։
Իսկ թե իրականում ինչպես են գորիսեցիները կամ ՀՀ քաղաքացիները վերաբերում իրենցձեւովականներին այն է, որ այս քաղաքական ուժի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառում է անում անվտանգության երաշխիքների մասին եւ երկու օրում, ուշադրություն, ընդամենը մոտ չորս տասնյակ հավանում է հավաքում։
Իրականում եւ Տեղ գյուղի բնակիչները, եւ բերդավանցիները, եւ նռնաձորցիները շատ լավ հասկանում են, թե ինչ է խաղաղությունը եւ ինչ արժեք ունի այն, եւ թե ովքեր են իրենց կյանքը տվել հանուն մեր պետության ու խաղաղության։
Top-News.am


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...