Տարվա ամենաշատ լսվող երգերը՝ ըստ The Fader-ի (տեսանյութեր)
Ամերիկյան The Fader երաժշտական ամսագրի առցանց տարբերակը ներկայացրել է անցնող տարվա լավագույն 101 երգերի ցանկը, որը կազմվել է Apple Music և Spotify սթրիմինգային ծառայությունների օգտատերերի նախասիրությունների, ինչպես նաև ստեղծագործության երաժշտական և սոցիալական նշանակության հիման վրա:
Հայտնի է, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել 17-ամյա ռեփեր Tay-K-ն՝ իր The Race կատարմամբ: Տեսահոլովակը նկարահանվել է, երբ ռեփերը գտնվել է փախուստի մեջ: Այժմ Tay-K-ին կարող են մահապատժի դատապարտել առանձնակի ծանրության 2 հանցագործության համար:
Երկրորդ հորիզոնականում է ամերիկուհի Ֆիբ Բրիջերսի Funeral-ը, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Լիլ Ուիզի Վերտի XO Tour LIif3 կատարումը:
Ստորև ներկայացնում ենք առաջին տասնյակում ներառված կատարումներն ու դրանց տեսահոլովակները.
1․ Tay-K, The Race
2․ Ֆիբ Բրիջերս, Funeral
3․ Լիլ Ուիզի Վերտ, XO Tour LIif3
4․ J Hus, Did You See
5․ Ֆրենք Օուշեն, Chanel
6․ Cardi B, Bodak Yellow
7․ SZA, Love Galore
8․ Քրիք Բոյզ, With my Team
9․ Օզունա, Se Preparo
10․ Յաեջի, Raingurl


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում