Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել է Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար Ղազախստանում նոր սահմանադրության հանրաքվեն միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում է Մեծ Բրիտանիան ավելի քան 6 մլն դոլար է ուղարկում Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններին Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում Թրամփը պետք է հասկանա, որ սա անօրինական պատերազմ է առանց հաղթանակի. Արաղչի Իսրայելական բանակը Լիբանանում ցամաքային գործողություն է սկսել «Հըզբոլլահի» դեմ Իրանի hարվածների մասին կեղծ լուրեր տարածելու համար ձերբակալվել է 45 մարդ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են Թրամփին Բորելը մեղադրել է ֆոն դեր Լայենին միջազգային իրավունքի թույլ պաշտպանության մեջ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 16-ը «Պաշարված ամրոցի» քաղաքականություն. կորոնավիրուսային սահմանափակումները շարունակվում են

Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել էՀնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարՂազախստանում նոր սահմանադրության հանրաքվեն միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում էՄեծ Բրիտանիան ավելի քան 6 մլն դոլար է ուղարկում Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններինԲժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանումԹրամփը պետք է հասկանա, որ սա անօրինական պատերազմ է առանց հաղթանակի. ԱրաղչիԻսրայելական բանակը Լիբանանում ցամաքային գործողություն է սկսել «Հըզբոլլահի» դեմԻրանի hարվածների մասին կեղծ լուրեր տարածելու համար ձերբակալվել է 45 մարդ՝Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են ԹրամփինԲորելը մեղադրել է ֆոն դեր Լայենին միջազգային իրավունքի թույլ պաշտպանության մեջՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 16-ը«Պաշարված ամրոցի» քաղաքականություն. կորոնավիրուսային սահմանափակումները շարունակվում ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԻսրայելը ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռըՍանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար` 69 միավոր հատուկ տեխնիկա Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Սրբուհի ԳալյանԱՄԷ-ի զինված ուժերը հետ են մղել երկրի դեմ իրականացված օդային հարձակումըԲահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքումՄեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը․ ԿալասԵթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. ԶելենսկիՀայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխաԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 119-րդ լիագումար նիստինԵվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել ԻրանըԻսրայելական զորքերը նոր գործողություն են սկսում Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» դեմԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են  տարածաշրջանային զարգացումներըՀամաշխարհային քաղաքացիական ավիացիան լուրջ դժվարությունների է բախվում Իրանի դեմ պատերազմի պատճառով«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի ենթակայանների կառավարման թվայնացման արդյունքում տարեկան կխնայվի 100 միլիոն դրամ գումարՂազախստանում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանըԹրամփը կոչ է անում Չինաստանին օգնել վերականգնել Հորմուզի նեղուցում նավագնացությունըԹրամփը պնդում է, որ Իրանը չի հարվածել USS Abraham Lincoln-ինԱրաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էրԻսրայելը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասինՄեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը 3․ ՍուրենյանԻրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասինՔիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար․ TelegraphԻՀՊԿ. ԱՄՆ-ն ձախողել է, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իրանի ձեռքում էԻրանի միակ «հաղթանակները» այն հաղթանակներն են, որոնք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ. ԹրամփԻրանը գերծանր հրթիռներ է օգտագործել իսրայելական թիրախների վրա հարձակման ժամանակԻրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողություններըԻրանի իշխանությունները հայտնել են թշնամուն տեղեկություններ փոխանցող 500 լրտեսի ձերբակալության մասինԹրամփը դիտարկում է իրանական Խարկ կղզին զավթելnւ հնարավորությունըՈւկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայի տարածքումԹրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնությանԵթե դաշնակիցները չօգնեն, ՆԱՏՕ-ի ապագան կարող է վտանգվելԻրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում ենՄենք դեռ հազարավոր թիրախներ ունենք. Էֆի ԴեֆրինԳորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրելԻրանը երբեք չի ցանկացել ունենալ միջուկային զենք. ԱրաղչիԻրանական հրթիռի բեկորն Իսրայելում հարվածել է այն շենքին, որտեղ բնակվում է ԱՄՆ հյուպատոսը
Հայաստան

Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ

Վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» հիման վրա։

Վեճը ծագել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանում վերջինիս բիզնես շահերի նկատմամբ սկսված բռնաճնշումների արդյունքում` պարոն Կարապետյանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանելուց հետո։ Հետևելով վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքներին՝ 2025 թվականի հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Կարապետյանի տանը և ձերբակալել նրան՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ ՀԷՑ-ը, որը Հայաստանում Կարապետյանների ընտանիքի խոշոր ակտիվներից մեկն է, կանցնի պետական կառավարման։ Այնուհետև կառավարությունն արագ քայլեր ձեռնարկեց՝ հաշված օրերի ընթացքում ընթացքում մշակելով և Ազգային ժողով ներկայացնելով ընկերության կառավարումը վերցնելու օրենքի նախագծերը, որոնք ընդունվեցին երկու շաբաթվա ընթացքում։ Այդ օրենքների հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ անմիջապես վարչական վարույթ նախաձեռնեց և ընկերության կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Կարապետյանների ընտանիքը, սեփական ներդրումների պաշտպանության նպատակով և BIT-ի (Bilateral Investment Treaty – փոխադարձ ներդումների պաշտպանության համաձայնագիր) պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել էր Հայաստանի Հանրապետությանը և առաջարկել բանակցություններ անցկացնել։ Սակայն Հայաստանի կառավարությունը, չնայած իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, դիտավորությամբ հրաժարվել էր բանակցություններից։

Այնուհետև, Կարապետյանների ընտանիքը իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված եղավ դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինտիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։ Չնայած այս որոշումներին՝ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն մերժեցին այդ որոշման պարտադիր բնույթը և շարունակեցին ՀԷՑ-ի դեմ ուղղված գործողությունները. Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ընկերության առանցքային ղեկավարներին և այլ աշխատակիցներին։

Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։ Մասնավորապես, այս գործողությունները խախտում են Հայաստան-Կիպրոս BIT համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ։ Նախ, Հայաստանը չի ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն Կարապետյանների ընտանիքի և իրենց ներդումների համար։ Եվ երկրորդ՝ ՀԷՑ-ի կառավարումը հարկադրաբար վերցնելը Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի խախտմամբ իրականացված անօրինական սեփականազրկման դեպք է։

Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։ Նախնական գնահատմամբ, վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար և ենթակա է վերջնական գնահատման արբիրտաժային տրիբունալի կողմից։