Լավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան Հարությունյան
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, այսօր ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով: Մեղադրանք՝ որի բոլոր հարցերին, բոլոր պատասխանները, այդ թվում՝ հրապարակային, տրվել էին դեռ 7 տարի առաջ: Այս կալանքը, այս մեղադրանքը իրավական պրոցեսների մասին չէ, հետևաբար ինձ կալանավորել են ազնիվ ընկեր, նորմալ մարդ լինելու և մնալու համար:
Այո, ես լավ հասկանալով, որ հրապարակային, առանց թաքնվելու կանգնելով իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին, ով ապօրինի կալանավորված է մինչ օրս, մասնակցելով իր ազատության համար կազմակերպած ցույցերին, հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում և հնարավոր է իմ նկատմամբ էլ հետապնդումներ սկսվեն՝ գիտակցված գնացի այդ որոշմանը: Ավելի լավ է ազնիվ մարդու, լավ ընկերոջ համբավ թողնեմ իմ երեխաներին ու ապագա թոռանս, որը մոտ օրերս է լույս աշխարհ գալու, քան մարդիկ մտածեն, որ իմ ընկերոջ համար դժվար և ծանր պահին, վախեցա նրա կողքին կանգնելու՝ անձնական խնդիրներ չունենալու համար։ Խնդրում և հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին չվախենալ և համախմբվել։
Առաջիկայում առանձին կանդրադառնամ այն ամենին ինչ տեղի է ունենում իմ շուրջ, իմ փաստաբանական խումբը հանդես կգա նաև առանձին հայտարարությամբ, բայց ուզում եմ մի բան հստակ ընդգծել, որ պատիվ է Սամվել Կարապետյանի պես ընկեր ունենալը և պատիվ է նրա գաղափարներն ու տեսակետները կիսելը և հանուն նման ընկերոջ նաև զրկանքներ ու կալանք կրելը։ Աստված պահապան Հայաստանին ու Հայ ժողովրդին»:


















































Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
Սպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա
Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ