Այսօր ամենահաճախ տրվող հարցը՝ Թրամփի հաղթանակը մեզ համար լա՞վ է
Այսօր Հայաստանում ամենահաճախ տրվող հարցը հետեւյալն է՝ ի՞նչ է տալու մեզ Թրամփի հաղթանակը: Մեզ ասելով հարց տվողները նկատի ունեն Հայաստանը: Եթե անկեղծ, ապա Թրամփի հաղթանակը ինչ էլ մեզ տա, տալու է անուղղակի ձեւով, քանի որ մենք աշխարհում այն կշիռը, տեղն ու դերը չունենք, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունները մեզ վրա արագ եւ անմիջապես ազդեն:
Իսկ որ աշխարհը փոխվելու է Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո պարզ է եւ ակնհայտ: Իսկ եթե ուզում ենք, որ մեր վրա այդ հաղթանակը դրական անդրադառնա, ապա պետք է մենք վերջապես ՄԵՆՔ դառնանք, որ մեզ հարգեն ու նկատեն:
Վստահաբար կարող ենք ասել, որ Բայդենի ժամանակաշրջանի խայտառակութմյունն ու ամենաթողությունը կվերանա իր բոլոր բացասական հետեւանքներով: Ամերիկան այլեւս չի ֆինանսավորի նրանց, ովքեր քարոզում են այլանդակություն եւ այլասեռվածություն: Ամերիկան այլեւս չի ֆինանսավորի մարդակեր Զելենսկու վարչախմբին, իսկ դա նշանակում է, որ պատերազմը կկանգնի եւ ամեն օր ամենաքիչը հազար երիտասարդ չեն զոհվի:
Հայաստանում էլ դրական փոփոխություններ կլինեն, բայց միայն այն դեպքում, եթե չսպասենք, որ այդ փոփոխությունները գալու են դրսից մեզ համար անեն:
Այնպես որ, Թրամփի հաղթանակը մեզ համար լավ կլինի, եթե մենք վերջապես հասկանանք, որ անկախ պետություն ենք եւ մի փոքր լրջանանք:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...