Լոպազության ծանր հետեւանքները
Համացանցում տարիներ առաջ նկարահանված մի տեսանյութ է պտտվում: Լրագրողը Մանվել Գրիգորյանին հարցնում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է հողեր տալ: Նա էլ ասում է, թե ով ուզում է հող հանձնել, թող իր մորը հանձնի:
Ահա այսպես, ապրում էինք մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի քաղաքականությունը որոշում էին կրթություն չստացած, աշխարհաքաղաքական իրավիճակից հարյուրհազարավոր կիլոմետրերով հեռու մարդիկ:
Մենք ապրում էինք լոպազավարի, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, առանց հաշվի առնելու բանականության կարծիքը:
Իսկ գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին, այն, որ անգամ պատերազմից հետո Հայաստանում կրկին գերիշխողը լոպազությունն է եւ անմտությունը:
Արցախն այսօր կլիներ, արցախում հայեր կապրեին, չէր լինի 44-օրյա դաժան պատերազմը, եթե Հայաստանում որոշում կայացնեին ոչ թե սրճարանային քաղաքագետները, բարձր պաշտոնյաներին քծնողների ահռելի բանակը եւ կրթություն չստացած, բայց բարձր դիրքում հայտնվածները, այլ բանական եւ խիզախ մարդիկ:
Ցավոք, ոչ մի հետեւություն չենք արել: Լոպազությունը կրկին գլուխ է բարձրացնում:
Եւ ամենահետաքրքիրը. երբ ասում ես չի կարելի լոպազանալ, մտածում են, առաջարկում ես սողալ եւ խեղճանալ: Այս տեսակը կամ լոպաանում է կամ սողում:
Top-News.am


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...