Ռուսաստանն Աբխազիայում ռազմաբազա է հիմնում․ Վրաստանն անհանգստացած է
Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմաբազա կստեղծվի, հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան՝ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Մենք համաձայնագիր ենք ստորագրել, մոտ ժամանակներս Օչամչիրայի շրջանում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական տեղակայման բազա կստեղծվի»,-ասել է Բժանիան՝ հավելելով, որ Աբխազիայում ռուսական ռազմաբազա հիմնելու նպատակը իրենց պաշտպանունակության բարձրացումն է։
«Համագործակցությունն այս ուղղությամբ շարունակվելու է, այն միտված է երկու երկրների հիմնարար շահերի ապահովմանը, և անվտանգությունն ամենաառաջնային խնդիրն է»,- ասել է Բժանիան։
Ասլան Բժանիայի այս հայտարարությանն արձագանքել է Վրաստանի ԱԳ նախարարությունը՝ մտահոգություն հայտնելով Աբխազիայում ռուսական ռազմաբազայի տեղակայման կապակցությամբ և նշելով, որ դա «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է»։
«Միջազգային հանրությունը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ ՌԴ-ին կոչ ենք անում հարգել միջազգային պարտավորությունները, իրականացնել ԵՄ միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, դադարեցնել Վրաստանի անբաժանելի շրջանների «անօրինական օկուպացիան»»,- նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով