Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպը
Հարեվաններ

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են, գրել է «Հետքը»։

Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:

2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:

Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը։

«Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:

Թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:

Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ:

Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:

Ահա վիճակագրությունը:

15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)

Սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլեւ հայ-ադրբեջանական առաջնագծին ու Արցախին շատ ավելի մոտ կետ՝ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է:

Նկատենք նաեւ, որ «Իլ-76ՏԴ»-ի բեռնատարողությունը 50 տոննա է:

Այսպիսով՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:

Սրան զուգահեռ շարունակվում են ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարների ամենշաբաթյա չվերթերը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ:

Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով: