«Ո՞վ է ասել, որ դուք ավելի հայրենասեր եք, քան ես»․ ՊՆ փոխնախարարը չպատասխանեց լրագրողներին
Հետեւեք պաշտոնական լրահոսին. եթե ձեր ձայնն իմից բարձր է, չի նշանակում, որ դուք ճիշտ եք ասում: Այսպես այսօր՝ ապրիլի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը Տեղ գյուղի ուղղությամբ, ինչու մեր բանակը հետ չի շպրտում մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն:
Հարցին, թե ով է բանակի ձեռքերը կապել, փոխնախարարը պատասխանեց. «Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»:
Նա նաեւ չպատասխանեց հարցին, թե ինչու մեր զինված ուժերը չեն կանխել միջադեպը Տեղ գյուղի ուղղությամբ եև ինչու հերթական անգամ ադրբեջանցիները անարգել ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:
«ՊՆ-ն ունի լրատվական ծառայություն, որը պարբերաբար, անընդհատ, օպերատիվ կերպով արձագանքում է յուրաքանչյուր խնդրի եւ ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հիմնված է վերլուծության, օպերատիվ տեղեկատվության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա: Մենք փոքր երկրում ենք ապրում, ամեն ինչը հնարավոր է արագ ճշտե, եւ հնարավոր չէ որեւէ բան թաքցնել»,-ասաց Արման Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է, ի՞նչ բարելավման մասին է խոսքը, ՊՆ փոխնախարարն ասաց. «ԱԱԾ-ին դիմեք, եթե կտան տեղեկատվություն... ես շատ բանից եմ տեղյակ, բայց հարցեր կան, որոնք ես այսօր չեմ ցանկանա մանրամասնել»:
Հարցին,թ ե ինչո՞ւ եք թողնում, որ ադրբեջանցիներն ամրանան այդ տարածքներում, նա արձագանքեց. «Ո՞վ է որոշել, որ դուք ավելի հայրենասեր եք, քան ես»:
Խնդրանքին՝ մի հուսադրող բան ասել, փոխնախարարն ասաց. «Հուսադրող բան համար մեկ, ընդունվում է օրենքի փաթեթ, որն ամրապնդելու է բանակում կարգապահությունը, ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար: բանակի զարգացումը նպաստում է հայրենիքի պաշտպանության ամրապնդմանը եւ մարտունակության բարձրացմանը»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով