Սաութգեյթ. Դանիային շատ են թերագնահատում, նրանք մեծ խնդիրներ առաջացրին մեզ համար
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում դանիացիների նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Զգում էի, որ մեզ մոտ կստացվի, բայց գիտեի, որ չի լինի այնպես, ինչպես նախորդ խաղերում: Դանիայի հավաքականին շատ են թերագնահատում, իսկ նրանք մեծ խնդիրներ առաջացրին մեզ համար:
Ինչ վերաբերում է Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցին, ապա նրան դիմակայում էր մեծագույն դարպասապահ: Ի ուրախություն մեզ, ամեն բան հաջողությամբ ավարտվեց: Ես չտեսա 11 մետրանոցի դրվագը և չգիտեմ, թե ինչպես ամեն բան տեղի ունեցավ: Կա VAR համակարգ, այդ պատճառով ենթադրում եմ, որ նրանք ստուգեցին ու հաստատեցին մրցավարի որոշումը:
Շատ ուրախ ենք եզրափակիչ դուրս գալու առթիվ, սակայն առջևում կա ևս մեկ լուրջ փորձություն: Իտալիան շատ ուժեղ թիմ է: Նրանք անհավանական մարզավիճակում են: Կլինի շատ հետաքրքիր հանդիպում»,- անգլիացի մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից