Նադալը չի մասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը որոշել է չմասնակցել հաջորդ երկու ամիսներին նախատեսված Ուիմբլդոնի մրցաշարին եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի։ Այդ մասին իսպանացի թենիսիստը գրել է Թվիթերում՝ որոշումը հիմնավորելով հոգնածությամբ եւ վերականգնողական փուլ անցնելու անհրաժեշտությամբ։
«Որոշել եմ այս տարի չմասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Այսպիսի որոշումը միշտ էլ բարդ է ընդունել, բայց օրգանիզմս հուշում է, որ այդպես ճիշտ կլինի։ Իրավիճակը քննարկել եմ նաեւ թիմիս հետ։
Իմ նպատակն է երկարաձգել կարիերաս եւ շարունակել անել այն, ինչն ինձ ուրախացնում է՝ հանդես գալ ամենաբարձր մակարդակում եւ հասնել պրոֆեսիոնալ եւ անձնական նպատակների ամենաբարձր կարգի մրցումներում։
Այն փաստը, որ «Ռոլան Գարոսի» եւ «Ուիմբլդոնի» միջեւ ընդամենը երկու շաբաթ է, չի հեշտացնում գրունտե կորտերի ծանր մրցաշրջանից հետո իմ օրգանիզմի վերականգնման խնդիրը։
Օլիմպիական խաղերը միշտ մեծ նշանակություն են ունեցել ինձ համար, եղել է առաջնահերթությունների շարքում։ Երեք անգամ ունեցել եմ հնարավորություն զգալ Օլիմպիական խաղերի ոգին եւ լինել իմ երկրի դրոշակիրը»,- գրել է Նադալը։
Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 11-ը, կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով