Ես վստահ եմ, որ դուք հարց լուծող չեք. սյունեցիները ԼՀԿ պատգամավորներին թույլ չտվեցին գնալ Կապան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։
«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,- ասաց բնակիչներից մեկը։
«Հեռվից լսել եմ, բայց կարեւոր եմ համարել՝ այսօր այստեղ լինենք, ձեզ մոտ։ Երեկ գանցել ենք Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։ Հիմա տարբերակներ կան, աբյց պետք է բանակցվեն։ Ես չեմ կարող բանակցել, քանի որ ես Կառավարության ներկայացուցիչ չեմ, գործադիր չեմ, վարչապետ չեմ, ԱԳՆ չեմ»,- նշեց պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւ հավելեց, որ ինքը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր եկել է ժողովրդի մոտ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը