Շիրակցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)
Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:
Գյուղացիներից մեկը հայտարարեց. «Ասում են Ազատանի համայնքը Նիկոլին դեմ է, ոչ մեկն էլ Նիկոլին դեմ չէ, մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում: Մեր պայքարը մեր երեխեքի համար է, ելել եք Նիկոլ դեմ եք պայքարում, մեր երեխեքի համար պայքարեք, ինչի՞ եք մարդկանց հունից հանում: Դուք ձեր աթոռների մասի եք մտածում, մեն մեր երեխեքի մասին: Եկեք մարդկանց սիրտը հովացրեք
Մեկ ուրիշն էլ ասաց. «Երեք ամիս իմ երեխուց խաբար չունեմ, թող իմ երեխեքեին բերեն տան մեզ: Բոլոր ծնողները մի մարդ են դարձել, իսկ ղեկավարները երեւի մի տեղ ուտում-խմում են, մեր երեխեքի մասին չեն մտածում»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին որոշ ճանապարհներ։ Նրանք Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում շրջափակման մեջ ընկած իրենց հարազատներից որեւէ լուր չունեին, եւ սոցհարթակներում տարածվող տեսանյութերից ենթադրել էին, որ նրանք գերեվարության մեջ են։ Գյուղացիներն, այնուամենայնիվ, որոշել էին ճանապարհներ բացել, եւ հանդիպում ունեցել մարզպետի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը