Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթերով շարժվում են դեպի ԱԺ շենք (ուղիղ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանի տարբեր մասերից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ ժամը 16։00-ին տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հավաքը։
Քաղաքացիներն արդեն հավաքվել են Մատենադարանի, Դվին հյուրանոցի մոտ եւ Կասյան փողոցում, որտեղից էլ մեկնարկում են երթերը։
Հիշեցնենք, որ ժամը 16։00-ին Հայրենիքի փրկության շարժումը հավաքվում է Ազգային ժողովի դիմաց։
«Սիրելի' հայրենակիցներ,
անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։
Միասին փրկենք մեր Հայրենիքը»,- նախօրեին հավաքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել շարժումը։
Հիշեցնենք, որ նախօրեին շարժումը սկսեց անհնազանդության ակցիաների շարքը, երբ լրացավ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակը։ Քաղաքացիները կեսօրից հետո փողոցներ էին փակել Երեւանում, ինչպես նաեւ մարզային մի շարք քաղաքներում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար