Ունենք վարչապետ, որն ամբողջ օրը ձեռք ու ոտք կտրելով, ասֆալտին ու պատերին ծեփելով՝ ման է գալիս, դրա ազգայինը ո՞րն է
Եթե բոլորն էլ ազգային են, «Իմ քայլն» էլ է ազգային, էլ ինչո՞ւ ենք հավաքվել․ ամեն ինչ լավ է, հաղթել ենք, հաղթելու ենք, այս տրամաբանությամբ առաջ գնանք։ Այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց քաղաքացիներից մեկը՝ Էրիկ Խաչիկյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ու նշելով, թե վերջինս ասում է՝ բոլոր ուժերն էլ ազգային են։
««Իմ քայլում» ունենք արդարադատության փոխնախարար, որը մագիստրատուրայում է սովորում հենց հիմա։ Մենք ունենք վարչապետ, որն ամբողջ օրը ձեռք ու ոտք կտրելով, ասֆալտին ու պատերին ծեփելով՝ ման է գալիս։ Դրա ազգայինը ո՞րն է»,- ասաց Էրիկ Խաչիկյանը՝ նշելով, որ եթե այդ տրամաբանությամբ ենք ընդունում ազգայինը, ապա ոչինչ չկա անելու։
Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ երբ իրենք պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում այն հիմնավորմամբ, որ նա ապազգային տարր է։ «Մենք պահանջում ենք այն հիմնավորմամբ, որ նա իր անհեռատես քաղաքականությամբ, չգիտակցելով, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, մեզ տարել է պատերազմի և պարտության»,-ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը