Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. պետք է մաքրել այդ դաշտը. Վազգեն Մանուկյան
Այսօր շատ կարեւոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Դա միայն այն չէ, որ եկեք իրար հետ ավելի բարի լինենք: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:
Մանուկյանը նկատեց, որ մեր առջեւ ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք. «Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ եւ նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը: Խոչնըդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը