Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է

Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Հայաստան

Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է

Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի․ հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է
Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Փաշինյանը, իբրև վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել և դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։

Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում և դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ և՛ քարտեզագրողներ են, և՛ իրավունքի մասնագետներ, և՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։

Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարևոր է, թե ով է այդ սարքը օգտագործում և ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչև մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։

«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,-ասաց Շահեն Շահինյանը։

Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։

«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, և ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշեց նա։

Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է և ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը և մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։

Կարևոր է նաև, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։

Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։

«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասաց Շահեն Շահինյանը։

Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որևիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։

«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել և փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասաց մասնագետը։

Շահեն Շահինյանի համար նաև բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։

«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ և հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասաց նա։

Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։

«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասաց Շահեն Շահինյանը։

Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։

«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի և փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է և այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասաց Շահեն Շահինյանը։

Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։

«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների և բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր և Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասաց Շահեն Շահինյանը

Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում և, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։

Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։

«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասաց նա։

Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների և գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով և իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։

«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասաց նա։

Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։

Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։

«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության և համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասաց Շահեն Շահինյանը

Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին և հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։