Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն
Այսօրվա դրությամբ դոնորական արյան պաշարները դեռեւս բավարարում են, բայց այդ պաշարներն անհրաժեշտ է անընդհատ լրացնել։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։
Հայաստանի հիվանդանոցներում, ինչպես նախկինում, մեծ թվով մարդիկ կան, Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորներ։ Նրանցից շատերը դեռեւս բուժում են ստանում, նաեւ մեծ թվով վիրաբուժական միջամտություններ են կատարվում, եւ դոնորական արյան կարիքն առայժմ մեծ է։ Հենց այս պատճառով դոնորական արյուն հանձնել ցանկացող եւ համապատասխան չափանիշներով բոլոր մարդիկ կարող են դիմել Արյունաբանական կենտրոն։
Սամվել Դանիելյանի խոսքով՝ այս պահին արյան նախընտրելի խմբեր չկան, բոլորը խմբերը միատեսակ անհրաժեշտ են։
Հիշեցնենք, որ արյան դոնոր դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին․
Տարիքը՝ 18 տարեկանն անց եւ 60-ից երիտասարդ,
Որեւիցե քրոնիկական հիվանդության բացակայություն (բացարձակ հակացուցում),
Որեւիցե սուր հիվանդությունների բացակայություն (ժամանակավոր հակացուցում),
Կանանց դեպքում 53 կիլոգրամից ոչ պակաս քաշ եւ տղամարդկանց դեպքում՝ 63 կիլոգրամից ոչ պակաս,
Զարկերակային ճնշումը նորմայի շրջանակում (որոշում է բժիշկը),
Զարկերակը՝ րոպեում 60-90 զարկ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան