«Իմ Քայլի» պատգամավորները ունեն մի ելք, ասեն միանան Նիկոլի հրաժարականի պահանջին. Դանիելյան
Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իմ Քայլի պատգամավորներին
Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել: Արցախից շուտով մի զանգված է մուտք գործելու Հայաստանում, որն արդեն միտինգներ չի անելու:
Նա պետք է շտապ հեռանա, որ գործընթացները քաղաքական հուն մտնեն, այլապես ոչ քաղաքական եղանակով են պրոցեսները զարգանալու, ինչն ամենավտանգավորն է այս փուլում: Այլընտրանք չկա:
Նաև բանակցային պրոցեսում սթափ ու գիտակից մարդիկ են պետք, ինչն այժմ ամենակարևորն է:
Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես, առանձին առանձին նույնպես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Հույս չունենաք, որ կարող է ամեն ինչ հանգստանալ: Դա չի լինելու:
Հիմա նրանք ունեն մի ելք, հայտարարեն, որ այլևս Նիկոլին չեն սատարում ու միանան նրա հրաժարականի պահանջին:
Շտապ: Հետո զղջալու եք բաց թողնված հնարավորության համար»,- գրել է նա:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ