ԱԱԾ-ն ծանուցում է ուղարկել Տիգրան Ուրիխանյանին, հարցաքննության կանչել ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանին
Րոպեներ առաջ ԱԱԾ-ից ծանուցագիր է փոխանցվել իմ հաշվառման վայրի հասցեով։ Վաղը վերադառնալու եմ Մոսկվայից, կայցելեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Հետագան հետաքրքիր է լինելու...»- գրել է նա:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը կանչվել է Ազգային անվտանգություն ծառայություն՝ հարցաքննության, հայտնում է Tert.am-ը:
«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօր կանչվել է հարցաքննության:
Նրա փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց. «Գևորգ Գևորգյանին սկզբից հրավիրել են Քննչական, այնտեղ 20 րոպե մնալուց հետո նրան տարան Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ևս կես ժամ սպասեցինք, անհասկանալի էր ինչի համար, հիմա եկել ենք Կենտրոնի քննչական բաժին, ինչ որ նյութեր նախապատրաստեցին և հիմա ցանկանում են բաց թողնել, բայց դեռ ժամանակ են ձգում: Ոչ մի տեղեկություն չեն տալիս, կարծում եմ հատուկ ժամանակ են ձգում, որ ժամը 13:00-ին տեղի ունեցող հանրահավաքին Գևորգ Գևորգյանը չմասնակցի»:
Նշենք, որ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, նա Կենտրոնի ոստիկանատանն է:
Ոստիկանները մասնավորապես, բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, Վարդան Ոսկանյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովին, Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին եւ այլոց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան