«Նիկոլ դավաճան». Հանրահավաք Ազատության հրապարակում (տեսանյութ)
Թեեւ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում 17 կուսակցությունների հրավիրեծ հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում հայտնի գործիչներին, սակայն այս պահին հրապարակը լիքն է:
Հավաքվածները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»:
ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն ասաց. «Ամբողջ պատերազմի ընթացքում ժողովուրդը միասնական էր, քաղաքական ուժերը միասնական էին, իսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էր փնտրում: Այսօր էլ մեղավոր է փնտրում: Այսօր արդեն կարողացել է իր ամառանոց գալ, 2-3 օր է, որեւէ մեկը չգիտեր, թե որտեղ է: Նա 2,5 տարի փնտրում էր մեղավորներ, որպեսզի պարզ չդառնա, որ կա մեկ մեղավոր, եւ այդ մեղավորը ինքն է եւ իր իշխող խմբակը: Ուստի նա պետք է հեռանա»:
«Ազգային համ,աձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ ասաց. «Այսօր փախնելու է Նիկոլը: Այսօր մենք պիտի կանգնենք, որ վաղը չամաչենք մեր երեխաների առջեւ: Այսօր ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, կամ անասուն է, կամ անասուն, դավաճան»:
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյնը եւս նշեց, որ իրենք թշնամուն հող չունեն տալու. «Թշնամին հասել է Սյունիք: Էս ստոր արարածները առաջց խոսելու, առանց մեզ ասելու հանձնեցին: Որովհետեւ գիտեին, որ չեն ավարտելու, գրիչը ձեռքից կվերցնեին ու հիմա ասել էի՝ ինչ կանեին: Դու ով ես, որ տենց բան ստորագրես, արա: Բոլորս միասնական պայքարելու ենք, որ Արցախը լինի միասնական ու ազատ: Մենք գնալու ենք Գանձասար, Դադիվանք, մոմ ենք վառելու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում»:
Բարձրախոսը վերցրեց ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը եւ ասաց. «Սա պատրաստվում էր 2,5 տարի առաջ: Եթե այսօր Նիկոլին չքշենք, ուրեմն մեր ժողովուրդը արժանապտվություն չունի: Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային»:
Ոստիկանները նորից փորձեցին հեռացնել քաղաքացիներին, քաշքշոց սկվեց ոստիկանների եւ հանրահավաքի մասնակիցների միջեւ: Հարթակում հայտնվեցին նաեւ սեւ դիմակավոր ոստիկաններ: Ի վերջո ոստիկանները հետ քաշվեցին եւ թույլ տվեցին, որ ելույթներ ունենան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը