Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. (տեսանյութ)
Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Ծիլի ծով», իսկ պաշտոնական անվանումը Խնձորուտի ջրամբար է։
«Մենք էլ գյուղում ծխի մեջ խեղդվում ենք, ամբողջ ծուխը տարածվել է գյուղով մեկ։ Ադրբեջանցիների գլորած անվադողերից անտառը վառվել է ու ծխեցնելով իջել ներքև։ Իրենք երևի տենց են անում, որ մարդիկ հավաքվեն, սկսեն հանգցնել կրակը, որ տեսնեն՝ հավաքված են, հրթիռ կամ արկ գցեն, սպանեն։ Բացի այդ, անտառներն օգնում են սահմանապահներին ու կամավորական ջոկատներին՝ ավելի արդյունավետ պահել սահմանը»,-ասաց տեղի բնակչուհի Աննա Մելքումյանը։
Որևէ մարդ այս պահին չի տուժել։ Գյուղացիները չեն բացառում, որ ադրբեջանցիները փորձում են վնասել նաև ջրամբարը, որը ջուր է մատակարարում է շրջակա գյուղերին։ Այդ անտառներում նաև մոտակա գյուղերի մեղվի փեթակներն են դրված։ Այս պահին ջրամբարն ու փեթակներն անվնաս են։
ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Նորայր Պապյանը Yerkir.am-ին ասաց՝ սահմանին հարակից մի հսկայական տարածք այրվել է՝ մի ամբողջ անտառպետություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը